ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2023 թվականի մարտի 22-ին
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասը «փրկարար ծառայության ծառայողների,» բառերից հետո լրացնել «դատախազների,» բառով:
Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ նախադասությունը հանել:
Հոդված 3. Օրենքի 14-րդ հոդվածում՝
1) վերնագիրը «հավելավճարները» բառից հետո լրացնել «և հավելումները» բառերով.
2) 3-րդ մասի «Դատախազներին» բառը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված՝ դատախազներին» բառերով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Դատախազին, որպես առանձնակի ռիսկային, բարդություններով պայմանավորված և մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնող անձի, սույն օրենքով սահմանված կարգով տրվում է հավելում՝ պաշտոնային դրույքաչափի 92 տոկոսի չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի ապրիլի 1-ից:
Հանրապետության նախագահ |
Վ. ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ |
2023 թ. մարտի 31 Երևան ՀՕ-105-Ն |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 31 մարտի 2023 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|