ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունվարի 2020 թվականի |
թիվ 21 |
քաղ. Մոսկվա |
ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՄԵՏԱՂԱԳԼԱՆՄԱՆ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿՌԱԾ ՊՈՂՊԱՏԵ ԳԼԱՆԻԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների առնչությամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի մայիսի 24-ի թիվ 3 որոշմամբ սահմանված` հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Երկարաձգել Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 904 որոշմամբ սահմանված (հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հունվարի 20-ի որոշման հիման վրա նշված միջոցի գործողության ժամկետի երկարաձգումը)` ուկրաինական ծագման և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող մետաղագլանման հաստոցների համար նախատեսված կռած պողպատե գլանիկների նկատմամբ հակագնագցման միջոցի գործողության ժամկետը մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը ներառյալ:
2. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ Եվրասիական տնտեսական միության շուկայում մոնիթորինգ իրականացնել սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքի գների նկատմամբ՝ սույն որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի կիրառման պայմաններում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների արտադրողների կողմից գների անհիմն բարձրացում թույլ չտալու նպատակներով:
3. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝
ապահովել հակագնագցման տուրքերի գանձումը՝ Մաքսային միության հանձնաժողովի 2011 թվականի դեկտեմբերի 9-ի թիվ 904 որոշմամբ նախատեսված չափով.
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2015 թվականի հոկտեմբերի 6-ի թիվ 133 որոշման համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքերի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքերին և դրանց հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ դրանք վճարվել (գանձվել) են:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Տ. Սարգսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|