Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 146
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (05.10.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2022.06.13-2022.06.26 Պաշտոնական հրապարակման օրը 22.06.2022
Ընդունող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Ընդունման ամսաթիվ
02.09.2019
Ստորագրող մարմին
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.09.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.10.2019

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 սեպտեմբերի 2019 թվականի

թիվ 146

քաղ. Մոսկվա

 

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԳԱԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՇՈՒԿԱՅԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԻԱԶՈՐՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՁԵՎՈՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի I բաժնի 1-ին կետի իրագործման նպատակով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Հաստատել կից ներկայացվող՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային ձևով տեղեկատվություն ներկայացնելու կարգը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ`

Տ. Սարգսյան

 

ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2019 թվականի սեպտեմբերի 2-ի

թիվ 146 որոշմամբ

 

ԿԱՐԳ

 

Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից էլեկտրոնային ձևով տեղեկատվություն ներկայացնելու

 

1. Սույն կարգը մշակվել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորմանն ուղղված միջոցառումների պլանի I բաժնի 1-ին կետն իրագործելու նպատակով և սահմանում է Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում էլեկտրոնային ձևով տեղեկատվությունը Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ) լիազորված մարմինների կողմից Եվրասիական տնտեսական հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով) ներկայացնելու կանոնները (այդ թվում՝ փոխանակման ենթակա տեղեկատվության ցանկը և այդպիսի փոխանակում իրականացնելու պարբերականությունը):

2. Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում տեղեկատվական փոխգործակցությունն իրականացվում է՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 6-ի թիվ 18 որոշմամբ հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման ծրագրի դրույթները։

3. Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման շրջանակներում տեղեկատվության ներկայացումն իրականացվում է հավաստիության, ամբողջականության և հասանելիության սկզբունքների պահպանմամբ։

Անդամ պետությունների օրենսդրությանը համապատասխան՝ սահմանափակ տարածման (հասանելիության) տեղեկություններին դասվող տեղեկատվության փոխանակումն իրականացվում է դրա պաշտպանության մասով անդամ պետությունների օրենսդրության պահանջների կատարմամբ։

4. Անդամ պետությունների լիազորված մարմինները Միության տեղեկատվական պորտալում հրապարակման համար էլեկտրոնային ձևով Հանձնաժողով են ներկայացնում հետևյալ տեղեկատվությունը՝

ա) անդամ պետությունների գազի ոլորտի հիմնական արտադրական ցուցանիշների մասին։ Տեղեկատվությունը ներկայացվում է «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գազի, նավթի և նավթամթերքի ինդիկատիվ (կանխատեսումային) հաշվեկշիռների ձևավորման մեթոդաբանության մասին» 2016 թվականի ապրիլի 22-ի համաձայնագրով նախատեսված ցանկին, ձևին և ժամկետներին համապատասխան.

բ) գազի մեծածախ գների և անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազատրանսպորտային համակարգերով գազի փոխադրման սակագների մասին։ Տեղեկատվությունն անդամ պետությունների կողմից ներկայացվում է առնվազն տարին 1 անգամ, իսկ նշված գների (սակագների) փոփոխման դեպքում՝ համապատասխան ակտի ընդունման օրվանից 20 աշխատանքային օրվա ընթացքում.

գ) գազի գների ցուցիչների վերաբերյալ տեղեկությունների աղբյուրի մասին (առկայության դեպքում)։

5. Անդամ պետությունների լիազորված մարմինները Միության տեղեկատվական պորտալում հրապարակման համար էլեկտրոնային ձևով Հանձնաժողով են ներկայացնում գազի փոխադրման և մատակարարման ոլորտի նորմատիվ իրավական ակտերը՝ դրանց ընդունմանը (դրանցում փոփոխությունների կատարմանը) զուգընթաց, այդ թվում՝

ա) անդամ պետությունների տարածքներում տեղակայված գազատրանսպորտային համակարգերով գազի փոխադրման ծառայությունների մասով սակագների ձևավորման մեթոդաբանությունները.

բ) գազի փոխադրման և մատակարարման ոլորտում անդամ պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերը.

գ) գազի նորմերն ու ստանդարտները, ինչպես նաև գազատրանսպորտային համակարգերի գործունեությունը կանոնակարգող նորմատիվ տեխնիկական փաստաթղթերը։

6. Անդամ պետությունների լիազորված մարմիներից էլեկտրոնային ձևով ստացված տեղեկությունների հիման վրա՝ Միության տեղեկատվական պորտալում հանձնաժողովը լրացուցիչ հրապարակում է հետևյալ տեղեկատվությունը՝

ա) Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վրա ազդեցություն ունեցող գազատրանսպորտային համակարգերի օբյեկտների արդիականացման և կառուցման պլանների մասին (այդ թվում՝ գազի փոխադրման ժամանակ ենթակառուցվածքային սահմանափակումները վերացնելու նպատակով)։ Տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 1-ը.

բ) անդամ պետությունների լիազորված մարմինների և դրանց պաշտոնական կայքերի մասին։ Տեղեկատվությունը ներկայացվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև մարտի 1-ը.

գ) Միության գազի ընդհանուր շուկայի ձևավորման վրա ազդեցություն ունեցող՝ անդամ պետությունների միջև գազի փոխադրման և մատակարարման ժամանակ ենթկառուցվածքային սահմանափակումների մասին։ Տեղեկատվությունը ներկայացվում է համապատասխան սահմանափակումների հայտնաբերմանը զուգընթաց։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան