ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2 հունիսի 2020 թվականի |
թիվ 74 |
քաղ. Մոսկվա |
«ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՈՀՄԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄՈԼԵԿՈՒԼԱՅԻՆ ԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան (այսուհետ՝ Համաձայնագիր)՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Հաստատել կից ներկայացվող ՝ «Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկական փորձաքննություն անցկացնելու մասին» հիմնադրույթը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո, սակայն Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից ոչ շուտ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ` |
Մ. Մյասնիկովիչ |
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հունիսի 2-ի թիվ 74 որոշմամբ |
ՀԻՄՆԱԴՐՈՒՅԹ
Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկական փորձաքննություն անցկացնելու մասին
1. Սույն հիմնադրույթը մշակված է «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի 95-րդ հոդվածի 1-ին կետի 4-րդ ենթակետի իրագործման նպատակով և «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրի 3-րդ հոդվածին համապատասխան և սահմանում է մոլեկուլային գենետիկական փորձաքննություն անցկացնելու և գենետիկական հավաստագիր տրամադրելու կարգը:
2. Սույն հիմնադրույթի նպատակներով օգտագործվում են հասկացություններ, որոնք ունեն հետևյալ իմաստը.
գենետիկական անոմալիա՝ ցեղատեսակի նորմերից ժառանգականությամբ պայմանավորված գենետիկ շեղում, որը վնաս չի պատճառում կենդանու օրգանիզմին և բացասական ազդեցություն չի թողնում դրա մթերատվության վրա.
գենետիկորեն պայմանավորված հիվանդություն՝ ժառանգականությամբ պայմանավորված հիվանդություն, որն առաջացել է ԴՆԹ-ի փոփոխությունների հետևանքով, հանգեցնում է սերնդի օրգանիզմում ախտաբանական պրոցեսների զարգացման և ցանկալի չէ պոպուլյացիայի առողջության տեսանկյունից.
մոլեկուլային գենետիկ փորձաքննություն՝ գենոմային ԴՆԹ-ի մակարդակով մոլեկուլյար-գենետիկ անհատականացման մեթոդների օգտագործմամբ կենդանու կենսաբանական նյութի հետազոտություն՝ ուղղված տոհմային արտադրանքի ծագման արժանահավատությունը հավաստելուն և կենդանիների մոտ գենետիկական անոմալիաներ, գենետիկորեն պայմանավորված հիվանդություններ հայտնաբերելուն.
տոհմային կենդանիների հաշվառման ռեեստր՝ տվյալների բազա, որը պարունակում է տեղեկություններ՝ տոհմային կենդանիների և տոհմային հոտերի մասին, և վարվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունում:
Սույն hիմնադրույթում օգտագործվող մյուս հասկացությունները կիրառվում են «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն տոհմային աշխատանքի կատարման միասնականացմանն ուղղված միջոցների մասին» 2019 թվականի հոկտեմբերի 25-ի համաձայնագրով սահմանված իմաստներով:
Սույն հիմնադրույթում օգտագործվում են հապավումներ, որոնք նշանակում են հետևյալը.
ICAR (International Committee for Animal Recording)՝
Կենդանիների հաշվառման միջազգային կոմիտե.
ISAG (International Society for Animal Genetics)՝
Կենդանիների գենետիկայի միջազգային ընկերություն.
SNP՝ միանուկլեոտիդային պոլիմորֆիզմ.
STR՝ կարճ տանդեմային կրկնություններ:
3. Մոլեկուլային գենետիկական փորձաքննության անցկացումն իրականացվում է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների (այսուհետ՝ անդամ պետություններ) հավատարմագրման պետական (ազգային) համակարգերում հավատարմագրված կամ ICAR-ի կողմից հավատարմագրված լաբորատորիաներում:
4. Մոլեկուլային գենետիկական փորձաքննության անցկացման արդյունքներով տրվում է գենետիկական հավաստագիր:
5. Գենետիկական հավաստագրի տրամադրումն իրականացվում է անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անդամ պետությունների հավատարմագրման պետական (ազգային) համակարգերում հավատարմագրված կամ ICAR-ի կողմից հավատարմագրված լաբորատորիաների կողմից, ինչպես նաև անդամ պետությունների լիազորված մարմինների կողմից՝ այդ լաբորատորիաներից ստացված տվյալների հիման վրա:
6. Պարտադիր մոլեկուլային գենետիկական փորձաքննության ենթակա են անդամ պետությունների միջև տեղափոխվող գյուղատնտեսական կենդանիների (խոշոր եղջերավոր անասուններ, ձիեր, ոչխարներ, այծեր, խոզեր, եղջերուներ, ուղտեր) տոհմային արտադրողները, ինչպես նաև այն գյուղատնտեսական կենդանիների տոհմային արտադրողները և սաղմերի դոնորները, որոնց սերմնային արտադրանքը և սաղմերը տեղափոխվում են անդամ պետությունների միջև:
7. Տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկական փորձաքննությունն իրականացվում է ԴՆԹ-տիպավորման մեթոդով՝ օգտագործելով ISAG-ի առաջարկությունների հիման վրա մշակված մեթոդիկաները՝ լաբորատորիայի հավատարմագրման ոլորտին համապատասխան:
8. Մոլեկուլային գենետիկական փորձաքննության անցկացման արդյունքների մասին տեղեկությունները՝ ըստ թիվ 1 հավելվածով նախատեսված ցանկի, ներառվում են տոհմային կենդանիների հաշվառման ռեեստրում և գենետիկական հավաստագրի մեջ:
9. Տոհմային արտադրանքի ծագման արժանահավատությունը հավաստելու նպատակով մոլեկուլային գենետիկական փորձաքննության անցկացումն իրականացվում է STR-մարկերների (միկրոսատելիտների) կամ SNP-մարկերների գենոտիպավորման մեթոդով՝ ըստ թիվ 2 հավելվածով նախատեսված ցանկի:
10. Տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկական փորձաքննության անցկացումը գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների հայտնաբերման նպատակով իրականացվում է մուտացիաների գենոտիպավորման մեթոդով՝ ըստ թիվ 3 հավելվածով նախատեսված ցանկի:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 1 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկական փորձաքննություն անցկացնելու մասին հիմնադրույթի |
ՑԱՆԿ
տոհմային կենդանիների հաշվառման ռեեստրում ներառվող տեղեկությունների, և գենետիկական հավաստագիր՝ մոլեկուլային գենետիկական փորձաքննության արդյունքներով
1. Գենետիկական հավաստագիր տրամադրած կազմակերպության ամբողջական անվանումը՝ իրավաբանական հասցեի, հեռախոսահամարի, էլեկտրոնային փոստի, ինտերնետ-կայքի պարտադիր նշմամբ:
2. Գենետիկական հավաստագրի գրանցման համարը:
3. Լաբորատորիայի հավատարմագրման ոլորտը, հավատարմագրման ժամանակաշրջանը, վկայականի համարը և հավատարմագրման մարմինը:
4. Հետազոտության անցկացման ամսաթիվը:
5. Կենդանու ամբողջական անունը (առկայության դեպքում):
6. Կենդանու նույնականացման համարը տոհմային կենդանիների հաշվառման ռեեստրում:
7. Կենդանու ծննդյան օրը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով:
8. Կենդանու սեռը:
9. Կենդանու տեսակը:
10. Կենդանու ցեղատեսակը (ցեղայնությունը):
11. Կենդանու ծագումը՝
մայրը՝ կենդանու ամբողջական անունը (առկայության դեպքում), ծագման երկրի նույնականացման համարը.
հայրը՝ կենդանու ամբողջական անունը (առկայության դեպքում), ծագման երկրի նույնականացման համարը:
12. Գենետիկական փորձաքննության արդյունքները՝
ա) գենետիկական պրոֆիլ (կենդանու գենոմում որոշակի STR-մարկերների (միկրոսատելիտների) կամ SNP-մարկերների ամբողջություն).
բ) ծագում (հավաստվում է/չի հավաստվում).
գ) գենետիկական անոմալիաներ.
դ) գենետիկորեն պայմանավորված հիվանդություններ:
13. Գենետիկական հավաստագրի տրման օրը՝ օօ.աա.տտտտ (օր, ամիս, օրացուցային տարի) ձևաչափով, գենետիկական հավաստագիրն ստորագրած անձի Ա.Ա.Հ-ն., պաշտոնը, ստորագրությունը, գենետիկական հավաստագիրը տրամադրած կազմակերպության կնիքը:
14. Եվրասիական տնտեսական միության անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ տեղեկատվություն:
Ծանոթագրություն: Սույն ցանկում օգտագործվում են հապավումներ, որոնք նշանակում են հետևյալը.
SNP՝ միանուկլեոտիդային պոլիմորֆիզմ.
STR՝ կարճ տանդեմային կրկնություններ:
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 2 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկական փորձաքննություն անցկացնելու մասին հիմնադրույթի |
ՑԱՆԿ
STR-մարկերների (միկրոսատելիտների) կամ SNP-մարկերների՝ տոհմային արտադրանքի ծագման արժանահավատությունը հավաստելու նպատակով մոլեկուլային գենետիկական փորձաքննություն անցկացնելու համար
Գյուղատնտեսական տոհմային կենդանիների տեսակը |
STR-մարկերների |
ISAG-ի կողմից առաջարկված |
1. Խոշոր եղջերավոր անասուն |
առնվազն 12 STR-մարկեր՝ ներառված ISAG-ի բազային STR-պանելում, կամ SNP-մարկերներ՝ ISAG-ի բազային SNP-պանելում ներառված քանակությամբ |
ВМ1818, ВМ1824, ВМ2113, ЕТНЗ,ЕТН10, ЕТН225, INRA023, SPS115, TGLA53, TGLA122, TGLA126, TGLA227 |
2. Ոչխարներ |
առնվազն 13 STR-մարկեր կամ առնվազն 100 SNP-մարկեր |
CSRD247, ЕТН152, INRA005, INRA006, INRA023, INRA063, INRA172, MAF065, MAF214, МсМ042, МсМ527, OarFCB20, AMEL |
3. Այծեր |
առնվազն 14 STR-մարկեր կամ առնվազն 100 SNP-մարկեր |
CSRD247, ILSTS008, ILSTS19, ILSTS87, INRA005, INRA006, INRA023, INRA063, MAF065, МсМ527, OarFCB20, SRCRSP23, SRCRSP5, SRCRSP8 |
4. Խոզեր |
առնվազն 15 STR-մարկեր՝ ներառված բազային STR-պանելում, կամ առնվազն 100 SNP-մարկեր |
S0005, S0090, Տ0101,Տ0155, S0227, S0228, S0355, S0386, SW24, SW240, SW72, SW857, SW911,SW936, SW951 |
5. Ձիեր |
առնվազն 17 STR-մարկեր կամ առնվազն 100 SNP-մարկեր |
АТН4, АТН5, ASB2, ASB17, ASB23, HMS2, HMS3, HMS6, HMS7, HTG4, HTG10, VHL20, CA425UCDEQ425, HMS1, HTG6, HTG7, LEX3 |
6. Ուղտեր |
առնվազն 8 STR-մարկեր՝ ներառված բազային STR-պանելում, կամ առնվազն 100 SNP-մարկեր |
LCA8, LCA19, LCA37, LCA56, LCA65, LCA66, YWLL29, YWLL44 |
7. Եղջերուներ |
առնվազն 9 STR-մարկեր |
RT6, BMS1788, RT30, RT1, RT9, RT7, RT24, FCB193, BMS745, NVHRT16, OHEQ, С217, С32, Т40, С276, С143 |
Ծանոթագրություն: |
Սույն ցանկում օգտագործվում են հապավումներ, որոնք նշանակում են հետևյալը. ISAG (International Society for Animal Genetics)՝ Կենդանիների գենետիկայի միջազգային ընկերություն. SNP՝ միանուկլեոտիդային պոլիմորֆիզմ. STR՝ կարճ տանդեմային կրկնություններ: |
ՀԱՎԵԼՎԱԾ ԹԻՎ 3 Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի մոլեկուլային գենետիկական փորձաքննություն անցկացնելու մասին հիմնադրույթի |
ՑԱՆԿ
գյուղատնտեսական տոհմային կենդանիների գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների
Գյուղատնտեսական տոհմային կենդանիների տեսակը (ցեղատեսակը) |
Գենետիկորեն պայմանավորված հիվանդությունների անվանումը (OMIA-ում ID-ի համաձայն) |
1. Խոշոր եղջերավոր անասուն. հոլշտինյան սև-խայտաբղետ ցեղատեսակ, հոլշտինյան կարմիր-խայտաբղետ ցեղատեսակ և այլ ցեղատեսակների հոլշտինացված անասուններ |
|
HCD՝ հոլշտինյան հապլոտիպ՝ ասոցացված խոլեստերինի դեֆիցիտի հետ (OMIA ID 001965-9913). BY՝ բրախիսպինա (OMIA ID 000151 -9913). HH5՝ հոլշտինյան հապլոտիպ 5 (OMIA ID 001941-9913). HH3՝ հոլշտինյան հապլոտիպ 3 (OMIA ID 001824-9913). HH4՝ հոլշտինյան հապլոտիպ 4 (OMIA ID 001826-9913). HH2՝ հոլշտինյան հապլոտիպ 2 (OMIA ID 001823-9913). HH1՝ հոլշտինյան հապլոտիպ 1 (OMIA ID 000001-9913). HH6՝ հոլշտինյան հապլոտիպ 6 (OMIA ID 002149-9913). BLAD՝ լեյկոցիտար ադգեզիայի դեֆիցիտ (OMIA ID 000595-9913). CVM՝ ողնաշարի համալիր արատ (OMIA ID 001340-9913). DUMPS ՝ ուրիդինմոնոֆոսֆատսինթազայի դեֆիցիտ (OMIA ID 000262-9913). ВС ՝ ցիտրուլինեմիա (OMIA ID 000194-9913). FXID՝ արյան XI (տասնմեկ) ֆակտորի դեֆիցիտ (OMIA ID 000363-9913). MF ՝ սինդակտիլիա (OMIA ID 000963-9913): | |
եվրոպական կարմիր ցեղատեսակներ (այրշիրյան, կարմիր շվեդական, կարմիր դանիական, անգլերական, Viking Red) և ցեղատեսակներ, որոնք ստացվել են եվրոպական կարմիր ցեղատեսակների հետխաչասերման արդյունքում՝ |
AH1՝ այրշիրյան հապլոտիպ 1 (OMIA ID 001934-9913). AH2՝ այրշիրյան հապլոտիպ 2 (OMIA ID 002134-9913). FMO3՝ձկան հոտի համախտանիշ (OMIA ID 001360-9913). ARMC3՝ КРС սերմնաբջիջի կարճացված մտրաթելիկի համախտանիշ (OMIA ID 001334-9913): |
աբերդին-անգուսյան ցեղատեսակ և ցեղատեսակներ, որոնք ստացվել են աբերդին-անգուսյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում |
DD՝ կրկնօրինակումներ զարգացման ժամանակ (OMIA ID 001226-9913). OS ՝ օսթեոպետրոզ (OMIA ID 001485-9913). AM ՝ բազմակի արթրոգրիպոզ (OMIA ID 001465-9913). NH ՝ նեյրոպաթիկ հիդրոցեֆալիա (OMIA ID 000487-9913). CA՝ կոնտրակտուրային արախնոդակտիլիա (OMIA ID 001511-9913). M1 ՝միոստատինի մուտացիա, մկանունքի հիպերտրոֆիա (OMIA ID 000683-9913). PRKG2 ՝ անգուսների գաճաճություն (OMIA ID 001485-9913). A-MAN՝ ալֆա-մանոզիդոզ (OMIA ID 000625- 9913): |
գորշ ցեղատեսակներ (գորշ շվից, ալատաուսյան, կոստրոմայի) և գորշ ցեղատեսակների հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
BH2՝ գորշ շվից ցեղատեսակի հապլոտիպ 2 (OMIA ID 001939-9913). SDM՝ սպինալ դեմիելինիզացում (OMIA ID 001247-9913). SAA՝ արախնոմելիայի և արթրոգրիպոզի համախտանիշ (OMIA ID 000059-9913). SMA՝ սպինալ մկանային ատրոֆիա (OMIA ID 000939-9913). Weaver syndrome՝ Վիվերի համախտանիշ (OMIA ID 000827-9913): |
հերեֆորդյան, ղազախական սպիտակագլուխ ցեղատեսակներ և հերեֆորդյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
IE՝ էպիլեպսիա (OMIA ID 000344-9913). HY՝ հիպոտրիխոզ (OMIA ID 001544-9913). DL՝ դիլյութոր (OMIA ID 001545-9913): |
ջերսեյան ցեղատեսակ և ջերսեյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
JH1՝ ջերսեյան հապլոտիպ 1 (OMIA ID 001697-9913). B LAD՝ լեյկոցիտար ադգեզիայի դեֆիցիտ (OMIA ID 000595-9913). DUMPS ՝ ուրիդինմոնոֆոսֆատսինթազայի դեֆիցիտ (OMIA ID 000262-9913). SMA՝ սպինալ մկանային ատրոֆիա (OMIA ID 000939-9913): |
մոնբելյարդյան ցեղատեսակ և մոնբելյարդյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
SHGC՝ հիպոպլազիայի համախտանիշ (OMIA ID 001502-9913). MH1՝ մոնբելյարդյան հապլոտիպ 1 (OMIA ID 001827-9913). MH2՝ մոնբելյարդյան հապլոտիպ 2 (OMIA ID 001828-9913): |
սիմենտալյան կաթնատու, սիմենտալյան մսատու ցեղատեսակներ և հարդագույն ցեղատեսակների հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
А՝ արախնոմիելիա (OMIA ID 001541-9913). BMS՝ ցուլերի սուբֆերտիլություն (OMIA ID 001902-9913). ZDL՝ ցինկի բնածին դեֆիցիտ (OMIA ID 001935-9913). ТР՝ տրոմբոպաթիա (OMIA ID 001003-9913). GON4L՝ սիմենտալների գաճաճություն (OMIA ID 001985-9913). BH2՝ գորշ շվից ցեղատեսակի հապլոտիպ 2 (OMIA ID 001939-9913). FH2՝ սիմենտալյան հապլոտիպ 2 (OMIA ID 001958-9913): FH4՝ սիմենտալյան հապլոտիպ 4 (OMIA ID 001960-9913): սույն ցանկում նշված հիվանդությունները հոլշտինյան և մոնբելյարդյան ցեղատեսակի համար են: |
շորթհոռնյան կաթնատու, շորթհոռնյան մսատու հալովեյան, կիանական ցեղատեսակներ և շորթհոռնյան ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում ստացված ցեղատեսակներ |
TH՝ մեծ սրունքոսկրի հեմիմելիա (OMIA ID 001009): |
2. Ոչխարներ, այծեր |
Առաջարկվում են սկրեպի հետազոտություններ (OMIA ID 000944): |
ռոմանովյան ցեղատեսակ |
Ենթակա է սկրեպի պարտադիր հետազոտության (OMIA ID 000944): |
3. Խոզեր |
Ենթակա է RYR-համախտանիշի, չարորակ հիպերթերմիայի մասով պարտադիր հետազոտության (OMIA ID 000621): Առաջարկվում են հետևյալ հետազոտությունները. DMD-սթրես-համախտանիշի մասով (OMIA ID 001685). RN-համախտանիշի մասով (OMIA ID 001085)՝ առաջարկվում է հեմպշիր ցեղատեսակի և այլ ցեղատեսակների խոզերի համար, որոնք ստացվել են հեմպշիր ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում. ISTS-համախտանիշի մասով (OMIA ID 001334)՝ առաջարկվում է յորկշիր ցեղատեսակի և այլ ցեղատեսակների խոզերի համար, որոնք ստացվել են յորկշիր ցեղատեսակի հետ խաչասերման արդյունքում: |
4. Ձիեր՝ արաբական ցեղատեսակ և արաբական ցեղատեսակի խառնուրդով ձիերի այլ ցեղատեսակներ |
Ենթակա է պարտադիր հետազոտության SCID-ի՝ ձիերի ծանր համակցված իմունային անբավարարության մասով (OMIA ID 000220-9796): |
հեծկան ցեղատեսակներ |
Ենթակա է պարտադիր հետազոտության HYPP-ի՝ ձիերի պարբերական կաթվածահարության մասով (OMIA ID 000785-9796): |
Ծանոթագրություն: |
Սույն ցանկում օգտագործվում են հապավումներ, որոնք նշանակում են հետևյալը |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հունիսի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|