ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 1232-Ա
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 20-ի N 1083-Ն որոշման հավելվածի 7-րդ կետին համապատասխան`
Հաստատել ռազմական կարիքների համար պետական պատվերի ձևավորման պլան-ժամանակացույցը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ |
Երևան |
01.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ վարչապետի N 1232-Ա որոշման |
ՊԼԱՆ-ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
ՌԱԶՄԱԿԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՏՎԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ
Հ/Հ |
Միջոցառման անվանումը |
Պատաuխանատու պետական կառավարման մարմնի անվանումները |
Ներկայացնելու ժամկետը |
Ծանոթագրություն |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Հայաստանի Հանրապետության պետական պատվիրատուի պատասխանատու (հայտատու) ստորաբաժանումների նշանակում |
Պետական կառավարման մարմիններ (ըստ անհրաժեշտության) Դատախազություն (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) |
Յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա 1-ին տասնօրյակ |
|
2. |
Սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի թիկունքային գույքի ձեռքբերման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտահանման և այլ) իրականացման հայտի նախագծի և առաջարկությունների ներկայացում ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե |
Պետական կառավարման մարմիններ (ըստ անհրաժեշտության) Դատախազություն (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) |
Յուրաքանչյուր տարվա հունիս ամսվա 2-րդ տասնօրյակ |
|
3. |
Հայտի և առաջարկության քննարկում ու ամփոփ հայտի ձևավորում |
Պետական կառավարման մարմիններ (ըստ անհրաժեշտության) Դատական դեպարտամենտ (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) Դատախազություն (համաձայնությամբ, ըստ անհրաժեշտության) Ռազմարդյունաբերական համալիրի ռեեստրում ընդգրկված և ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող մարմիններ (ըստ անհրաժեշտության) |
Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա 1-ին տասնօրյակ |
|
4. |
Գիտահետազոտական և փորձա- կոնստրուկտորական աշխատանքների ամփոփ հայտի ներկայացում ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդին |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե |
Յուրաքանչյուր տարվա օգոստոս ամսվա 2-րդ տասնօրյակ |
|
5. |
Գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների ամփոփ հայտի վերաբերյալ եզրակացության ներկայացում |
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհուրդ |
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա 1-ին տասնօրյակ |
|
6. |
Սպառազինության և ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի թիկունքային գույքի ձեռքբերման, ինչպես նաև աշխատանքների (նորոգման, հատուկ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական, օգտա- հանման և այլ) ամփոփ հայտի ներկայացում Հայաստանի Հանրապետության ռազմարդյունա- բերական հանձնաժողովի անդամներին |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերու- թյան նախարարության ռազմարդյունա- բերության կոմիտե |
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա 2-րդ տասնօրյակ |
|
7. |
Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստում պետական պատվերի հիմնական ցուցանիշների, ինչպես նաև ռազմական կարիքների համար պետական պատվերի ծավալների և անվանացանկի քննարկում և առաջարկությունների ուղարկում պետական պատվիրատուներին` հերթական ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար և Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե` ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագիծը ձևավորելու նպատակով |
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ռազմարդյունաբերության կոմիտե, որպես Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի քարտուղարություն |
Յուրաքանչյուր տարվա սեպտեմբեր ամսվա 3-րդ տասնօրյակ |
|
8. |
Ռազմական կարիքների համար պետական պատվերի նախագծի մշակում և ներկայացում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը |
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն |
Յուրաքանչյուր տարվա պետական բյուջեի հաստատումից հետո 10-օրյա ժամկետում |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
01.11.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |