Գլխավոր տեղեկություն
Համար
N 1176-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.07.2021-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2021.07.12-2021.07.25 Պաշտոնական հրապարակման օրը 22.07.2021
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.07.2021
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
22.07.2021
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.07.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 հուլիսի 2021 թվականի N 1176-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի N 1612-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի «Փոքր և միջին ջերմատնային տնտեսությունների ներդրման պետական աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1612-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«24. Ծրագրի շրջանակում՝

1) տնտեսավարողի կողմից սույն ծրագրի 21-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված մոդելի առավելագույն մակերեսով ջերմատան կառուցման դեպքում, ջերմատան կոնստրուկցիաների առանձնահատկություններից ելնելով, թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսից մինչև տասը տոկոսի չափով շեղումը (գերազանցումը).

2) տնտեսավարողի կողմից սույն ծրագրի 21-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված մոդելների համար թույլատրելի է համարվում սահմանված առավելագույն մակերեսը գերազանցող արտադրական տարածքով ջերմատան կառուցումը.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված մոդելների համար առավելագույն մակերեսը գերազանցող տարածքի կառուցման և տեխնոլոգիական ապահովման, ինչպես նաև ջերմատների շահագործման համար տնտեսավարողի կողմից ձեռք բերված հողային զանգվածի հարստացման միջոցների, սուբստրատների, տնկանյութի, պարարտանյութերի, բույսերի պաշտպանության միջոցների ձեռքբերման, մշակության և այլ անհրաժեշտ ծախսերը հաշվարկներում ներառված չեն և ենթակա չեն փոխհատուցման։».

2) N 2 աղյուսակի 1.1.3-րդ կետում «չժանգոտվող մետաղից՝ ցինկապատ՝ տաք մեթոդով, առնվազն AZ-275 ստանդարտի» բառերը փոխարինել «չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից՝ տաք մեթոդով առնվազն Z-275 ընթացակարգի» բառերով.

3) N 3 աղյուսակի 1.1.3-րդ կետում «չժանգոտվող մետաղից՝ շենդզիմիրի շարունակական տաք ցինկապատված պողպատից՝ համաձայն Z275 և Z450 ընթացակարգերի ըստ NF EN 10326 ստանդարտի» բառերը փոխարինել «չժանգոտվող մետաղից կամ ցինկապատ մետաղից՝ տաք մեթոդով առնվազն Z-275 ընթացակարգի» բառերով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, և սույն որոշման 1-ին կետի 2-րդ և 3-րդ ենթակետերի գործողությունը տարածվում է նախկինում կնքված և գործող պայմանագրերից ծագող հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

Երևան


22.07.2021

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 22 հուլիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան