10.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2020 թվականի N 2021-Լ
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 08.02.21 N 147-Լ)
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 83-րդ հոդվածը և 146-րդ հոդվածի 4-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Արցախի Հանրապետությունում հաշվառված և հաշվառման կամ փաստացի բնակման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած քաղաքացիների աջակցության միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
(1-ին կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)
2. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացնել սույն որոշմամբ սահմանված աջակցության տրամադրման կարգ:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
10.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2021-Լ որոշման |
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՄ ՓԱՍՏԱՑԻ ԲՆԱԿՄԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԵԼԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԿՈՂՄԻՑ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՍԱՆՁԱԶԵՐԾՎԱԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՊԱՏՃԱՌԱԾ ԱՎԵՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ԿԱՄ ԱՅԼ ՊԱՏՃԱՌՆԵՐՈՎ ԿՈՐՑՐԱԾ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ
(վերնագիրը լրաց. 08.02.21 N 147-Լ)
1. Միջոցառման նպատակն է սոցիալական աջակցություն տրամադրել բնակչության պետական ռեգիստրում Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակված քաղաքացիներին (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաներին)։
Սույն կետում նշված անձը (քաղաքացին կամ երեխան) հանդիսանում է սույն միջոցառման շահառու, եթե Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով նրա հաշվառման վայրի հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը դարձել է բնակության համար ոչ պիտանի։
Սույն միջոցառման շահառու չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 21-ի N 1820-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շահառուները։
(1-ին կետը փոփ. 17.12.20 N 2070-Ն, խմբ. 13.01.2021 N 3-Լ)
1.1․ Սույն միջոցառման շահառու են հանդիսանում նաև այն քաղաքացիները, ովքեր Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին փաստացի բնակվել են (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) Արցախի Հանրապետությունում և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրել են բնակության հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը։
(1.1-ին կետը լրաց. 08.02.21 N 147-Լ)
2. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 250 000 դրամի չափով։
3. Սույն միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե ծնողը հանդիսանում է սույն միջոցառման շահառու։
4. Բացառությամբ սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքի, սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը ներկայացվում է էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2021 թվականի հունվարի 27-ը:
Սույն կարգի 1.1-ին կետում նշված դեպքում միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունից ստացված՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին Արցախի Հանրապետությունում փաստացի բնակված (անկախ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված լինելու հանգամանքից) և Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած պատերազմի պատճառած ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով բնակության հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների վերաբերյալ տեղեկատվության հիման վրա։
(4-րդ կետը փոփ. 13.01.2021 N 3-Լ, փոփ., լրաց. 08.02.21 N 147-Լ)
5. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է Հայփոստի և Արցախփոստի միջոցով:
6. Սույն միջոցառման շահառուների ցանկը տրամադրում է Արցախի կառավարությունը:
(հավելվածը փոփ. 17.12.20 N 2070-Ն, խմբ., փոփ. 13.01.2021 N 3-Լ, լրաց., փոփ. 08.02.21 N 147-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |