04.02.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
4 փետրվարի 2021 թվականի N 115-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 5-ի «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա որոշ ապրանքների ցանկերը, ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիայի և հայտի ձևերը հաստատելու, որոշ ապրանքների արտահանման և ներմուծման լիցենզիաների տրամադրման առանձնահատկությունները սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 15-ի N 327-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 90-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) ուժը կորցրած ճանաչել N 2 հավելվածի 18-րդ կետը.
2) N 2 հավելվածի ցանկի՝
ա. 20-րդ կետի 2-րդ ենթակետում «4401 39-ից» բառերը փոխարինել «4401 39 000 0-ից, 4401 40-ից» բառերով,
բ. 26-րդ կետի 6-րդ ենթակետում «2908 99-ից» բառերը փոխարինել «2908 99 000 0-ից» բառերով.
3) N 6 հավելվածի 20-րդ կետում «2807 00-ից» բառերը փոխարինել «2807 00 000-ից» բառերով.
4) N 6 հավելվածը 26-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 26.1-ին կետով.
« |
|
»։ |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 փետրվարի 2021 թվական: