27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
26 նոյեմբերի 2020 թվականի N 1868-Ա
ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից «Աշխատանքային իրավունքների պաշտպանության բարձրացում՝ գործառնական ընթացակարգերի արդյունավետության բարելավման միջոցով» ծրագրի շրջանակներում 2019 թվականի հուլիսի 10-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը՝ համաձայն N 1 հավելվածի:
2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից 2019 թվականի սեպտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը՝ համաձայն N 2 հավելվածի:
3. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը՝ ընդունել Միավորված ազգերի զարգացման ծրագրի կողմից «Կովիդ 19 արագ արձագանքման մարմին» ծրագրի շրջանակներում 2020 թվականի ապրիլի 2-ին և 2020 թվականի օգոստոսի 14-ին Հայաստանի Հանրապետությանն անհատույց հանձնված գույքը՝ համաձայն N 3 հավելվածի:
4. Որպես նվիրատվություն ընդունված, սույն որոշման հավելվածներում նշված գույքն ամրացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման հավելվածներում նշված գույքն ի պահ է հանձնված Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին։
6. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված կազմակերպությունների հետ կնքել նվիրատվության պայմանագիր՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1868-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Միավորը |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդհանուր (դրամ) |
1. |
Պլանշետ (Lenovo Tab 4-8 (MSM8917 (425) 2G/SSD16/LTE/Android 8 1280x800 Black ZA2D0036RU) լրակազմ |
30 |
հատ |
119.000 |
3.570.000 |
2. |
Intel Xeon Quad-Core 10GHz 8MB CPU 4GB DDR3 PC3-10600 133 MHz Memory 2x500GB 7,2K 3Gb/s SATA 3,5 Smart Array B110i SATA RAID Controller սերվերային տեխնիկա |
1 |
հատ |
500.000 |
500.000 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1868-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի անվանումը |
Քանակը |
Միավորը |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդհանուր արժեքը (դրամ) |
1. |
Սառնարան (Hisense) |
2 |
հատ |
714.000 |
1.428.000 |
2. |
Բժշկական պահարան |
2 |
հատ |
411.000 |
822.000 |
3. |
Մանիպուլացիոն սեղան |
2 |
հատ |
2.510.000 |
5.020.000 |
4. |
Օդի մանրէազերծիչ |
2 |
հատ |
1.010.000 |
2.020.000 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
27.11.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2020 թվականի նոյեմբերի 26-ի N 1868-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՆՁՆՎԱԾ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Գույքի Անվանումը |
Քանակը |
Միավորը |
Միավորի արժեքը (դրամ) |
Ընդհանուր արժեքը (դրամ) |
1. |
Համակարգիչ - Dell Inspiron 3593 156" HD i3-1005G1/4GB/1TB/DVD-RW/Win 10 pro |
14 |
հատ |
290.400 |
4.065.600 |
2. |
Wifi սարք - Mikrotik Ubiquiti UNIFI UAP-AC-LR |
1 |
հատ |
55.150 |
55.150 |
3. |
Տպիչ սարք -Canon i-Sensys LBP223dw/cable |
3 |
հատ |
96.900 |
290.700 |
4. |
Տպիչ սարք -Canon i-Sensys LBP113W/cable |
2 |
հատ |
61.200 |
122.400 |
5. |
Բացմաֆունկցիոնալ տպիչ սարք Canon i-SENSYS MF- 443dw/cable |
2 |
հատ |
181.050 |
362.100 |
6. |
Ջերմային պատկեր ապահովող սարք (Mobotix S16B) |
1 |
հատ |
2.949.161 |
2.949.161 |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |