ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 հուլիսի 2013 թվականի N 796-Ն
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 25-Ի N 940-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Այլընտրանքային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8.1-րդ հոդվածի 3-րդ մասով և 14-րդ հոդվածի 5-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել`
1) այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի (կազմակերպությունների) ցանկը` համաձայն N 1 հավելվածի.
2) այլընտրանքային աշխատանքային ծառայության ընթացքում կատարվող աշխատանքների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:
1.1. Հանձնարարել սույն որոշման N 1 հավելվածում նշված ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինների ղեկավարներին և առաջարկել Երևանի քաղաքապետին մինչև յուրաքանչյուր տարվա ապրիլի 15-ը և սեպտեմբերի 15-ը Այլընտրանքային ծառայության հարցերով հանրապետական հանձնաժողովին ներկայացնել տեղեկություններ այլընտրանքային աշխատանքային ծառայություն անցնելու նոր վայրերի, նոր և (կամ) ազատված աշխատատեղերի ու դրանց քանակի, ինչպես նաև աշխատանքի տեսակների և բնույթի մասին:
(1.1-ին կետը լրաց. 12.06.14 N 605-Ն)
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հունիսի 25-ի «Այլընտրանքային ծառայություն անցնելու վայրերի ցանկը և այլընտրանքային ծառայողի համազգեստի ձևն ու կրելու կարգը հաստատելու մասին» N 940-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
1) վերնագրում «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ» բառերը հանել, իսկ «ԾԱՌԱՅՈՂԻ» բառից առաջ լրացնել «ԶԻՆՎՈՐԱԿԱՆ» բառով.
2) 1-ին կետում`
ա. ուժը կորցրած ճանաչել «ա» ենթակետը,
բ. «բ» ենթակետը «ծառայողների» բառից առաջ լրացնել «զինվորական» բառով.
3) ուժը կորցրած ճանաչել 2-րդ կետի «բ» ենթակետը.
4) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին` այլընտրանքային զինվորական ծառայողների` հանդերձանքով, դրամական միջոցներով և սննդով ապահովումն իրականացնել պարտադիր զինվորական ծառայության շարքային կազմի համար սահմանված կարգով:».
5) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածը.
6) N 2 հավելվածում`
ա. ուժը կորցրած ճանաչել 2-րդ և 3-րդ կետերը,
բ. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Այլընտրանքային զինվորական ծառայողների բաճկոնների թիկունքի կենտրոնում, համազգեստի օձիքից 10 սմ ներքև, տեղադրվում է կտորից կարված «ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» 6 x 18 սմ չափսերի մակագրություն (ձև N 5), իսկ բաճկոնների աջ թևքին` ուսից 9 սմ ներքև` շրջանաձև թևքանշաններ: Ամառային բերետների և ականջակալներով գլխարկների վրա գլխարկանշաններ չեն տեղադրվում:»,
գ. ուժը կորցրած ճանաչել 5-րդ և 7-րդ կետերը,
դ. 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Այլընտրանքային զինվորական ծառայողների համազգեստի անցումն ամառայինի կամ ձմեռայինի սահմանվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամանով սահմանված ժամկետներում և կարգով:»,
ե. 8-րդ կետում «աշխատանքային» բառը փոխարինել «զինվորական» բառով,
զ. ուժը կորցրած ճանաչել NN 3 և 4 ձևերը,
է. N 5 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Ձև N 5
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Ամրացվում է ամառային և ձմեռային համազգեստի թիկունքի կենտրոնական մասում` համազգեստի օձիքից 10 սմ ներքև` 6 x 18 սմ չափսի:»:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Տ. Սարգսյան |
2013 թ. հուլիսի 30 Երևան |
Հավելված N 1 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԱՆՑՆԵԼՈՒ ՎԱՅՐԵՐԻ (ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ)
NN |
Ծառայության անցկացման վայրի |
Ծառայության իրականացումը կազմակերպող և վերահսկող լիազոր մարմինը |
1 |
2 |
3 |
1. |
«Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
2. |
«Նորքի տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
3. |
«Հայկական Կարմիր Խաչ» ընկերություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
4. |
«Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
5. |
«Խարբերդի մասնագիտացված մանկատուն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
6. |
«Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն |
7. |
«Կախվածությունների բուժման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
8. |
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
9. |
«Ավան» հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
10. |
«Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ առողջապահության նախարարություն |
11. |
«Աշտարակի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
12. |
«Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
13. |
«ՀՀ Արագածոտնի մարզի Թալինի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
14. |
«Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Արագածավանի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
15. |
Բյուրականի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
16. |
«Կարբի համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
17. |
Ոսկեվազի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
18. |
Օշականի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
19. |
Կոշի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Արագածոտնի մարզպետարան |
20. |
«Արտաշատի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ |
ՀՀ Արարատի մարզպետարան |
21. |
«Արարատի քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ |
ՀՀ Արարատի մարզպետարան |
22. |
«Մաքուր Մասիս» ՓԲԸ |
ՀՀ Արարատի մարզպետարան |
23. |
Վեդու «Քաղաքային կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկ |
ՀՀ Արարատի մարզպետարան |
24. |
«Մասիս կոմունալ տնտեսություն, բարեկարգում և բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ |
ՀՀ Արարատի մարզպետարան |
25. |
Արմավիրի քաղաքային համայնքի «Բարեկարգում» տնօրինություն» ՀՄ |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
26. |
«Էջմիածնի բնակարանային կոմունալ վարչություն» բյուջետային ՀՄ |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
27. |
Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի «Մեծամորի բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Արմավիրի մարզպետարան |
28. |
«Գավառի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
29. |
«Մարտունի քաղաքային համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
30. |
«Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
31. |
«Ճամբարակ համայնքի կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
32. |
«Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
33. |
Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Գեղարքունիքի մարզպետարան |
34. |
«Լոռու մարզային հոգենյարդաբանական դիսպանսեր» պետական փակ բաժնետիրական ընկերություն |
ՀՀ Լոռու մարզպետարան |
35. |
«Ստեփանավանի կոմունալ տնտեսություն» ԲԲԸ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
36. |
«Ալավերդու համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
37. |
«Սպիտակի բնակարանների և ենթակառուցվածքների սպասարկման գրասենյակ» ՀՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
38. |
«Նեցուկ ՀԶ» ՀՈԱԿ |
ՀՀ Լոռու մարզպետարան |
39. |
«Մաքուր Հրազդան» ՀՈԱԿ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
40. |
«Աբովյանի համայնքային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
41. |
Եղվարդի «Բարեկարգում և բնակֆոնդ» ՀՈԱԿ |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
42. |
«Չարենցավանի համայնքապետարանի աշխատակազմ» |
ՀՀ Կոտայքի մարզպետարան |
43. |
«Գյումրու հոգեկան առողջության կենտրոն» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
44. |
«Գյումրու բժշկական կենտրոն» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
45. |
«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
46. |
«Գյումրու ծննդատուն» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
47. |
«Գյումրու ուռուցքաբանական դիսպանսեր» ՓԲԸ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
48. |
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի «Գյումրու համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
49. |
«Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
50. |
«Արթիկի քաղաքային տնտեսության սպասարկում» ՀՈԱԿ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
51. |
Անիի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
52. |
«Անի կոմունալ տնտեսություն» համայնքային բյուջետային հիմնարկ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
53. |
Ազատանի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
54. |
Ամասիայի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
55. |
«Ախուրյան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն |
ՀՀ Շիրակի մարզպետարան |
56. |
«Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր» ՓԲԸ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
57. |
«ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
58. |
«Գորիս համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
59. |
«Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
60. |
«Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
61. |
«Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Սյունիքի մարզպետարան |
62. |
«Եղեգնաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
63. |
«Վայք համայնքի բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
64. |
«Ջերմուկի համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
65. |
«Գլաձորի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
66. |
«Արենի» ՀՈԱԿ |
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան |
67. |
«Իջևանի քաղաքային կոմունալ ծառայություն» հիմնարկ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
68. |
Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
69. |
«Բերդի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
70. |
«Նոյեմբերյանի համայնքային տնտեսությունն սպասարկող» հիմնարկ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
71. |
Այրումի համայնքապետարանի աշխատակազմ |
ՀՀ Տավուշի մարզպետարան |
72. |
«Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
73. |
«Ավան-Կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
74. |
«Արաբկիր-Կամար» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
75. |
«Աջափնյակ կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
76. |
«Նոր Նորք կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
77. |
«Շենգավիթ կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
78. |
«Քանաքեռ-Զեյթուն բարեկարգում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
79. |
«Դավթաշեն կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
80. |
«Վարդավառ զբոսայգի» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
81. |
«Կանաչ բարձունք» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
82. |
«Նուբարաշեն կանաչապատում» ՓԲԸ |
Երևանի քաղաքապետարան |
83. |
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ |
Երևանի քաղաքապետարան |
(հավելվածը խմբ., փոփ., լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն, խմբ. 04.08.16 N 807-Ն, 26.01.17 N 42-Ն, 18.06.20 N 994-Ն, փոփ. 04.03.21 N 286-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |
Հավելված N 2 ՀՀ կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
Այլընտրանքային աշխատանքային ծառայողները Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 796-Ն որոշման N 1 հավելվածով նախատեսված կազմակերպություններում կատարում են հետևյալ աշխատանքները՝
1) խնամող սանիտար.
2) խոհանոցի բանվոր.
3) բաղնիքի և լվացքատան սանիտար.
4) բակի հավաքարար.
5) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)
6) (կետն ուժը կորցրել է 19.05.16 N 696-Ն)
7) բանվոր:
(հավելվածը լրաց. 12.06.14 N 605-Ն, փոփ. 19.05.16 N 696-Ն)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Վ. Գաբրիելյան |