ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 օգոստոսի 2020 թվականի N 929-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 481-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի մայիսի 2-ի «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի մարտի 24-ի N 205-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 481-Ա որոշման հավելվածի 7-րդ և 9-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Ք. Ծատուրյան |
- Վ․ Բրյուսովի անվան պետական համալսարանի արտաքին կապերի և միջազգային համագործակցության վարչության պետ (համաձայնությամբ)». |
«Հ. Դավեյան |
- Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ասպիրանտ (համաձայնությամբ)»: |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 18 Երևան |