ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆԻ
8 սեպտեմբերի 2020 թ. |
N 273-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 604-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝
Երևան քաղաքի ավագանին որոշում է.
1. Երևան քաղաքի ավագանու 2013 թվականի փետրվարի 12-ի «Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների մասին» N 604-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները.
1) N 1 հավելվածի 2-րդ կետում «գրականության» բառից հետո «սպորտի» բառը փոխարինել «ֆիզիկական կուլտուրայի և սպորտի» բառերով.
2) N 1 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3.1-րդ կետով.
«3.1. Անձիք, կազմակերպությունները, ստեղծագործական և աշխատանքային կոլեկտիվները Երևան քաղաքի պատվավոր կոչումների և պարգևների շնորհմանը կարող են ներկայացվել Երևանի քաղաքապետին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական խորհրդի կարծիքի հիման վրա:».
3) N 1 հավելվածի 62-րդ կետի 4-րդ ենթակետը «Երևան քաղաքի» բառերից հետո լրացնել «ֆիզիկական կուլտուրայի և» բառերով:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ |
Հ. Սարգսյան |
8 սեպտեմբերի 2020 թ. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 սեպտեմբերի 2020 թվական: