ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2021 թվականի N 640-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 12-Ի N 186-Լ ԵՎ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի N 218-Լ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու միջոցառումը հաստատելու մասին» N 186-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 5-րդ կետում «ճանաչվել հաշմանդամ» բառերը փոխարինել «հանդիսանում հաշմանդամություն ունեցող անձ կամ չունեն կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք» բառերով․
2) 6-րդ կետից հանել «՝ Արցախի Հանրապետությունում հաշվառում ունեցող կամ փաստացի բնակվող» բառերը։
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 18-ի «Արցախի Հանրապետությունում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 4 ամիս ժամկետով ամսական դրամական օգնություն տրամադրելու կարգը հաստատելու մասին» N 218-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 2-րդ կետի 1-ին ենթակետում «ստանալու իրավունք ունեցող՝ 63 տարին լրացած կենսաթոշակառուների և անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառուների» բառերը փոխարինել «կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող անձանց» բառերով․
2) 2-րդ կետի 2-րդ ենթակետը «չունի կենսաթոշակ» բառերից հետո լրացնել «կամ պարգևավճար» բառերով․
3) 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«3) ըստ անհրաժեշտության, 2021 թվականի ապրիլ-հունիս ամիսների համար՝ տվյալ ամսվա ընթացքում՝ սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերի համաձայն տրամադրված տվյալների փոփոխությունները (այդ թվում՝ նախորդ ամսվանից հետո հաշմանդամ ճանաչված անձանց հաշմանդամության սկիզբը՝ օրը, ամիսը, տարին)՝ տվյալ ամսվա 1-ի դրությամբ, ինչպես նաև նախորդ ամսվա վճարման ցուցակում ներառված շահառուների տվյալները:»․
4) 5-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ կետով․
«6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ մինչև 2021 թվականի ապրիլի 23-ը, իսկ այնուհետև պարբերաբար, ըստ անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայությանը տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 12-ի N 186-Լ որոշման 3-րդ կետի համաձայն տրամադրված՝ փետրվարի 10-ի դրությամբ Արցախի Հանրապետության բնակավայրի հասցեով հաշվառված անձանց (այդ թվում՝ մինչև 18 տարեկան երեխաների) տվյալների փոփոխությունները։».
5) որոշման հավելվածում`
ա. 2-րդ կետի 1-ին ենթակետում «63 տարին լրացած կենսաթոշակառու է կամ անկախ տարիքից՝ հաշմանդամություն ունեցող կենսաթոշակառու է» բառերը փոխարինել «ունի կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք» բառերով,
բ. 3-րդ կետի 4-րդ ենթակետը «դատական ակտ» բառերից հետո լրացնել «կամ Արցախի Հանրապետության պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի կողմից հաստատված և կնքված փաստաթուղթ՝ որոշում, արձանագրություն և այլն» բառերով,
գ. 12-րդ և 13-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«12. Արցախի Հանրապետությունում կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք ունեցող կամ կենսաթոշակ ստանալու իրավունք չունեցող՝ հաշմանդամ ճանաչված անձանց տվյալները, ինչպես նաև նախորդ ամսվա դրամական աջակցության վճարման ցուցակը (որը տրամադրվել է վճարող կազմակերպություններին) նախարարությունը ծառայությանը տրամադրում է էլեկտրոնային եղանակով՝ փոխհամաձայնեցված տարբերակով։
13. Յուրաքանչյուր ամսվա վճարման ցուցակը ծառայությունը ձևավորում է սույն որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում նշված տվյալները տվյալ ամսվա համար սույն կարգի 12-րդ կետում նշված կարգով նախարարությունից ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում։»,
դ. 14-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «15-ից հետո ներկայացված և» բառերը, իսկ «օրվա դրությամբ հաշվառված» բառերը փոխարինել «օրվանից հետո» բառերով,
ե. 14-րդ կետի 3-րդ ենթակետը «տվյալները» բառից հետո լրացնել «, նախորդ ամսվա դրամական աջակցության վճարման ցուցակը» բառերով,
զ. 16.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«16.1. Անձի տվյալները չեն ընդգրկվում տվյալ ամսվա վճարման ցուցակում, եթե՝
1) համաձայն ՍԷԿՏ-ի տվյալների՝ անձն այդ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում.
2) տվյալ ամսվա 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում ունի կենսաթոշակ կամ պարգևավճար ստանալու իրավունք.
3) նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն շահառուն այդ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում (անկախ ՍԷԿՏ-ի տեղեկությունների)։»,
է. 16.2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 16.3-րդ կետով.
«16.3․ Եթե, համաձայն ՍԷԿՏ-ի տեղեկությունների, շահառուն այդ ամսվա 1-ի դրությամբ չի գտնվել Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, սակայն նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն շահառուն այդ ամսվա 1-ի դրությամբ գտնվել է Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում, ապա նրան վճարվում է տվյալ ամսվա դրամական օգնության գումարը։ Տվյալ ամսվա 1-ի դրությամբ շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը նախարարությունը ծառայությանը տրամադրում է վերջինիս կողմից ուղարկված հարցման (ՍԷԿՏ-ի տեղեկությունների) հիման վրա։ Եթե նախարարության տրամադրած տվյալների համաձայն ՍԷԿՏ-ի տվյալներով տվյալ ամսվա 1-ի դրությամբ շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում չգտնվելու վերաբերյալ տեղեկատվությունը հերքվում է (նախարարությունը հաստատում է շահառուի՝ Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գտնվելը), ապա հաջորդ ամիսների համար այդ շահառուի տվյալները չեն համեմատվում (համադրվում) ՍԷԿՏ-ում առկա տեղեկությունների հետ, եթե այդ տեղեկությունները չեն փոխվել (ելքի կամ մուտքի վերաբերյալ նոր տվյալ չի գրանցվել)։»,
ը. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«18. Եթե տվյալ ամսում ստացված տվյալներով, այդ թվում՝ ներկայացված դիմումով, շահառուն դրամական օգնության իրավունք է ձեռք բերում (բավարարում է սույն միջոցառման պայմաններին) ավելի վաղ ժամկետից (դրամական օգնություն կարող էր նշանակվել ավելի վաղ ժամկետից), ապա այդ տվյալների հիման վրա դրամական օգնությունը նշանակվում է դրամական օգնության իրավունք ձեռք բերելու ամսվանից՝ այդ ամիսների համար չվճարված դրամական օգնության գումարը ներառելով առաջիկա ամսվա վճարման ցուցակում։ Եթե անձը դրամական օգնության իրավունք է ձեռք բերում 2021 թվականի մարտից մինչև 2021 թվականի հունիս ամիսը ներառյալ, հաշմանդամ անձ ճանաչվելու հիմքով, ապա նրան ծառայությունը դրամական օգնությունը նշանակում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք չբերած ամիսների համար՝ սկսած հաշմանդամ ճանաչվելու ամսվանից, իսկ նախարարությունը վճարում է կենսաթոշակ ստանալու իրավունք ձեռք բերելու ամսվան հաջորդող ամիսների համար։»,
թ. 19-րդ կետի 2-րդ ենթակետը «եղանակով» բառից հետո լրացնել «, այդ թվում՝ շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի կամ խնամակալի) կողմից Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում տրված և Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախի Հանրապետությունում գործունեություն իրականացնող նոտարի վավերացրած լիազորագրով» բառերով, ժ. 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 25-28-րդ կետերով․
«25. Սույն կարգի 22-րդ կետում նշված դեպքում, երբ շահառուն (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողը կամ խնամակալը, ում տվյալները ներառվել են վճարման ցուցակում, այսուհետ՝ երեխայի օրինական ներկայացուցիչը) սխալ է նշում իր քարտային հաշվին կցված վճարային քարտի համարը կամ որևէ այլ պատճառով հնարավոր չէ գումարը փոխանցել շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) քարտային հաշվին և մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը շահառուին (երեխայի օրինական ներկայացուցչին) դրամական աջակցությունը չի վճարվում (շահառուն, երեխայի օրինական ներկայացուցիչը բանկին չի ներկայացնում գումարն ստանալու պահանջ), ապա բանկը փոխանցված գումարը մինչև 2021 թվականի օգոստոսի 15-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով գումարի չափը և այն շահառուների տվյալները, ում դրամական օգնությունը չի վճարվել։ Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը դրամական օգնությունը չի վճարվում (բանկին չի ներկայացվում գումարն ստանալու պահանջ), ապա փոխանցված գումարը մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը բանկը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ ծառայությանը տրամադրելով գումարի չափը և այն շահառուների տվյալները, ում դրամական օգնությունը չի վճարվել։
26. Եթե նախարարության կողմից վճարվող աջակցության գումարը մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը չի վճարվում (չի փոխանցվում շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի բանկային հաշվին կամ նրանց չի վճարվում կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով), վճարող կազմակերպությունները չվճարված դրամական օգնության գումարները մինչև 2021 թվականի օգոստոսի 15-ը վերադարձնում են նախարարություն։ Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետում նշված դեպքում, եթե մինչև 2021 թվականի հոկտեմբերի 1-ը դրամական օգնությունը չի վճարվում, ապա չվճարված դրամական օգնության գումարները մինչև 2021 թվականի հոկտեմբերի 15-ը վճարող կազմակերպությունները վերադարձնում են նախարարություն, իսկ նախարարությունը մինչև 2021 թվականի հոկտեմբերի 25-ը վերադարձնում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ գումարի չափի մասին տեղեկացնելով ծառայությանը։
27. Սույն կարգի հիման վրա նշանակված և շահառուի (երեխայի օրինական ներկայացուցչի) մահվան պատճառով մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը չվճարված դրամական օգնության գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում՝ շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի մահվան վկայականը, դիմողի անձը հաստատող փաստաթուղթը, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) ծառայություն (եթե մահացած շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի տվյալները ներառված են եղել ծառայության կազմած վճարման ցուցակում) կամ նախարարություն (եթե մահացած շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի տվյալները ներառված են եղել նախարարության կազմած վճարման ցուցակում) են ներկայացվում՝
1) մինչև 2021 թվականի օգոստոսի 1-ը՝ շահառուի փոփոխության վերաբերյալ ծառայության կողմից բանկին տրված տեղեկատվության հիման վրա կամ նախարարության տված և վճարող կազմակերպություն ներկայացրած տեղեկանքի հիման վրա.
2) 2021 թվականի օգոստոսի 1-ին և դրանից հետո՝ մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ անկանխիկ եղանակով՝ բանկի միջոցով։
28. Սույն կարգի 27-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում դրամական օգնության գումարներ վճարելու համար ծառայությունը կամ նախարարությունը ձևավորում է վճարման ցուցակ, որում ներառվում են՝
1) մահացած շահառուին նշանակված, սակայն նրա կամ երեխայի օրինական ներկայացուցչի մահվան պատճառով չվճարված գումարն ստանալու համար դիմում ներկայացրած անձի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը և վճարման ենթակա գումարը, Հայաստանի Հանրապետությունում գործող բանկում բացված՝ անձի քարտային հաշվին կցված վճարային քարտի 16-նիշանոց համարը.
2) մահացած շահառուի կամ երեխայի օրինական ներկայացուցչի անունը, ազգանունը, հայրանունը (առկայության դեպքում), նախորդ վճարման ցուցակում ներառված՝ նրա անձը հաստատող փաստաթղթի տեսակը, սերիան ու համարը։»։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն որոշման հիման վրա դրամական օգնության իրավունք ձեռք բերած շահառուներին, որոնց տվյալները ներառված չեն եղել մարտ ամսվա վճարման ցուցակներում, այդ ամսվա վճարման դրամական օգնությունը կվճարվի սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ձևավորված հերթական վճարման ցուցակներով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
23.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: