ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 դեկտեմբերի 2020 թվականի N 794-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 677-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 29-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Արցախի Հանրապետությունում պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական աջակցության տրամադրում» ծրագրի մասին» N 677-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետում «24,400,000 դրամ» բառերը փոխարինել «53,680,000 դրամ» բառերով.
2) որոշմամբ հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ՝ 01533153) կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գրանդ Քենդի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02226764) 2020 թվականի նոյեմբերի 2-ին կնքված՝ N 01/Ն պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հրուշակեղենի ձեռքբերում` 466,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՆՈՐ ԶՈՎՔ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02556388) 2020 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված՝ N 09/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի և ջրի ձեռքբերում` 6,837,959.54 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ՈՍԿԵ ԱԳԱ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01237057) 2020 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված՝ N 11/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հագուստի, հողաթափերի, պայուսակների, մոմերի և հիգիենայի պարագաների ձեռքբերում` 4,318,658.33 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
4) «ՄԵԴՏԵԽՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02205001) 2020 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված՝ N 12/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական պարագաների ձեռքբերում` 67,000 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Աստերիա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01537077) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված՝ N 13/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բժշկական պարագաների ձեռքբերում` 62,150 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Նուտրիբեյբի» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00180298) 2020 թվականի հոկտեմբերի 7-ին կնքված՝ N 14/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կաթնախառնուրդի ձեռքբերում` 456,300 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
7) «ՄԻՆԻՍՈ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02271455) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 16/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարտկոցների (AA) ձեռքբերում` 107,500 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Մեխակ Մարտիրոսյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 23080339) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 22/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է բենզինային էլեկտրոկայանների ձեռքբերում` 563,333.34 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Սմարթլայն» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01548908) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 23/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է գրենական պիտույքների և խաղերի ձեռքբերում` 193,908.34 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի.
10) «ԱԹԵՆՔ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00006487) 2020 թվականի հոկտեմբերի 8-ին կնքված՝ N 24/ՀԿ պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տավարի շոգեխաշած մսի ձեռքբերում` 2,821,005 դրամի չափով` առանց ավելացված արժեքի հարկի:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
2020 թ. դեկտեմբերի 9 Երևան |
Հավելված ՀՀ փոխվարչապետի 2020 թ. դեկտեմբերի 9-ի N 794-Ա որոշման |
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՏՈՒԺԱԾ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ»
ԾՐԱԳԻՐ
1 |
Ծրագրի նպատակը |
Արցախի Հանրապետությունում 27.09.2020 թ. սկսված պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական աջակցության տրամադրում | |
2 |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ծրագրի շրջանակներում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով օգտվել հարկերի, տուրքերի և պարտադիր վճարների գծով այլ արտոնություններից | |
3 |
Բարեգործը |
Հովարդ Կարագյոզյան Հիշատակի Ընկերակցություն (ԱՄՆ – Նյու-Յորք, 381 Պարկ ԱվենյուՍաութ) | |
4 |
Ծրագիրը կատարողը |
«Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպություն, իրավաբանական հասցեն` ք. Երևան, Նորքի Այգիներ 180, ՀՎՀՀ-01533153 | |
5 |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ամբողջ տարածք, բնագավառը՝ սոցիալական | |
6 |
Ծրագրի բյուջեն |
53,680,000 ՀՀ դրամ | |
7 |
Բարեգործություն ստացողը |
2020 թ. -ի դրությամբ շահառուներ են հանդիսանում Արցախի Հանրապետությունում 27.09.2020 թ. սկսված պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձինք: | |
8 |
Ծրագրի իրականացման տևողությունը |
Աջակցության նշված ծավալներն ու ծախսերը նախատեսված են մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը ժամկետի համար | |
9 |
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Ծրագրի շրջանակներում 2020 թ. նախատեսվում է տարբեր միջոցառումներ կազմակերպել՝ ուղղված Արցախի Հանրապետությունում 27.09.2020 թ. սկսված պատերազմական գործողություններից տուժած, ինչպես նաև Արցախի Հանրապետության պաշտպանությանը մասնակցող անձանց սոցիալական կարիքների որոշ չափով բավարարմանը: | |
Նշված միջոցառումների իրականացման համար 2020 թ. սեպտեմբերից մինչև 2020 թ. դեկտեմբերի 31-ը նախատեսված են ֆինանսական միջոցներ՝ 53,680,000 ՀՀ դրամի չափով, որոնք, ըստ ուղղությունների, բաշխված են հետևյալ ձևով. | |||
Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Սոցիալական աջակցություն, այդ թվում՝ | ||
Դրամական օգնություն |
6,100,000 | ||
Հագուստի, հիգիենայի պարագաների և այլ իրերի տրամադրում |
25,640,000 | ||
Սննդի տրամադրում |
21,940,000 | ||
Ընդամենը |
53,680,000 | ||
10 |
Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Օգտվելու ենք տարբեր մատակարարող կազմակերպությունների կողմից մատակարարվող ապրանքներից և մատուցվող ծառայություններից` | |
Կնքվելու են պայմանագրեր հագուստի, հիգիենայի պարագաների և այլ իրերի ձեռքբերման համար |
25,640,000 | ||
Կնքվելու են պայմանագրեր սննդի ձեռքբերման համար |
21,940,000 | ||
11 |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Կազմակերպական ծախսեր չեն նախատեսվում։ Կազմակերպական ծախսերը կիրականացվեն «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ-ի կողմից իրականացվող հիմնական տարեկան ծրագրի միջոցների հաշվին: | |
12 |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Բարեգործության ոլորտը համակարգող լիազոր մարմին, բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողով, հիշյալ շահառուներին օգնության տրամադրումը համակարգող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պետական, տեղական ինքնակառավարման մարմիններ: | |
13 |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
«Հովարդ Կարագյոզյան» հիշատակի ընկերակցությանը /ԱՄՆ/ և «Հովարդ Կարագյոզյան» ԲԲՀԿ անդամներին ամսական և տարեկան հաշվետվությունների ներկայացում, ՀՀ պետական եկամուտների կոմիտեին ՀՀ օրենքով սահմանված հաշվետվությունների/հաշվարկների ներկայացում, ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ տեղեկությունների հրապարակում զանգվածային լրատվության միջոցներով, ՀՀ կառավարության 16.01.2013 թ. թիվ 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով հաշվետվությունների ներկայացում լիազորված մարմնին: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |