ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2021 թվականի N 602-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1725-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 26-ի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ԱՐՄՅԱՆՍԿԻՅ ՈՒՐԱԺԱՅ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին» N 1725-Ա որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1-ին կետի «Արժեքը» սյունակում «5 220 000 000» թիվը փոխարինել «5 670 000 000» թվով.
2) 3-րդ կետի «Քանակը» սյունակում «7 800» թիվը փոխարինել «33 000» թվով, իսկ 3-րդ կետի «Արժեքը» սյունակում «9 800 000» թիվը՝ «38 000 000» թվով.
3) «Ընդամենը» պարբերությունում «6 824 800 000» թիվը փոխարինել «7 303 000 000» թվով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
22.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |