ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
25 մարտի 2021 թվականի N 403-Ա
«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՈՒՄԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ՀԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի և 35-րդ հոդվածի 2.1-ին մասի 2-րդ կետի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության անվամբ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի վարչական շենք հասցեում գտնվող գույքի (N 27082019-05-0034 վկայական, այսուհետ՝ գույք) նկատմամբ 2006 թվականի հոկտեմբերի 30-ին իրականացված սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելու և գրանցված սեփականության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար։
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում ապահովել գույքի նկատմամբ Հայաստանի Հանրապետության անվամբ գրանցված սեփականության իրավունքի դադարման պետական գրանցման դիմումի ներկայացումը.
2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված սեփականության իրավունքի պետական գրանցումը դադարեցնելուց հետո գույքը հանել պետական գույքի կազմից։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
25.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |