ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
29 ապրիլի 2021 թվականի N 656-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 18-Ի N 1575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 18-ի «Գառնի-Գեղարդ» զբոսաշրջային երթուղու հետ կապված խնդիրների լուծման միջոցառումների մասին» N 1575-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) որոշման նախաբանը «համապատասխան» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված՝ գնումների գործընթացի կազմակերպման կարգի (այսուհետ՝ կարգ) 23-րդ կետի 5-րդ ենթակետի «բ» պարբերության» բառերով.
2) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին կետով.
«2.1. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի 1-ին կետով նախատեսված աշխատանքները յուրաքանչյուր տարի իրականացվում են Աբովյանի տարածաշրջանի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպության կողմից:».
3) որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետով.
«5.1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը Հ3, Երևան-Գառնի-Գեղարդ ավտոմոբիլային ճանապարհի սողանքային կմ15+000-կմ16+800 հատվածի անցանելիության ապահովման ամենամյա աշխատանքները յուրաքանչյուր տարի մեկ անձից գնման ընթացակարգով ձեռք բերել Աբովյանի տարածաշրջանի ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման աշխատանքներն իրականացնող կապալառու կազմակերպությունից՝ չկիրառելով կարգի 21-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերության, 71-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերությունների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի պահանջները:».
4) որոշման հավելվածի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
|
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
29.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2021 թվական: