ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 367-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. «ՄԻԱՎ/ՁԻԱՀ և համաճարակային բարեկեցություն» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով 2021 թվականի ապրիլի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամների` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում պատվիրակության Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
09.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 367-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ (ՄՈՍԿՎԱ) ԳՈՐԾՈՒՂՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Լենա Նանուշյան | - | ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ (պատվիրակության ղեկավար) |
Սամվել Մարգարյան | - |
ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական հասարակական հիմունքներով |
Ալեքսանդր Բազարչյան | - |
ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն |
Հովհաննես Մադոյան | - |
ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ տնօրենի ժ/պ |
Վարդան Ավագյան | - |
ՀՀ առողջապահության նախարարության «Թոքաբանության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն |
Արսեն Առաքելյան | - |
ՀՀ գիտությունների ակադեմիայի «Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի» տնօրեն |
Լիլիթ Ավետիսյան | - | ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի տեղակալ |
Նարինա Սարգսյանց | - |
ՀՀ առողջապահության նախարարության «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ գիտության և զարգացման գծով, ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի վարակիչ հիվանդությունների և համաճարակաբա- նության ամբիոնի վարիչ, ՀՀ առողջապահության նախարարության խորհրդատու վարակիչ հիվանդությունների գծով |
Հասմիկ Սաֆարյան | - |
ՀՀ առողջապահության նախարարության միջազգային հարաբերությունների վարչության օտարերկրյա ներդրումների ներգրավման բաժնի պետի ժ/պ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թորոսյան |
09.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |