ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 մարտի 2017 թվականի N 285-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի`
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման և վերակառուցման ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) նախապատրաստական աշխատանքների համակարգման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Ծրագրի աշխատանքները համակարգող սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել տեղեկատվություն կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. մարտի 21 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. մարտի 21-ի N 285-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրիի մաքսային կետի արդիականացման ԵՎ վերա-կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքների համակարգման միջգերատեսչական աշխատանքային խմբի
Ա. Սաքապետոյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար) |
Վ. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավարի տեղակալ |
Ա. Գևորգյան |
- ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական |
Ք. Քաբաբյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ |
Դ. Մելքոնյան |
- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության փոխադրումների քաղաքականության բաժնի պետ-վարչության պետի տեղակալ |
Գ. Հայրապետյան |
- ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական |
Մ. Մկրտչյան |
- ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության հիգիենայի բաժնի գլխավոր մասնագետ |
Է. Ծառուկյան |
- ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության պետական ծառայության սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ |
Պ. Աղաբաբյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի միգրացիոն պետական ծառայության ապաստանի հարցերի բաժնի պետ |
Մ. Մայիլյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակազմի սահմանապահ զորքերի սահմանային վերահսկողության սահմանապահ ջոկատի պետի 1-ին տեղակալ-շտաբի պետ, գնդապետ |
Ա. Մանուկյան |
- ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության աշխատակազմի անձնագրային և վիզաների վարչության վիզաների և օտարերկրյա քաղաքացիների հաշվառման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ |
Ա. Բակունց |
- ՄԱԿ-ի Զարգացման ծրագիր (ՄԱԶԾ ) ժողովրդավարական կառավարման և սահմանների համալիր կառավարման ծրագրերի վերլուծաբան (խորհրդատվական հիմունքներով)՝ համաձայնությամբ |
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |