15.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2021 թվականի N 43-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-Ի N 483-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի «Արշալույս» առողջարարական ճամբար» պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 366-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 483-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 4-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ․
«1) կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջե, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին է ամրացվում անշարժ գույքը՝ համաձայն հավելվածի, ինչպես նաև շարժական գույքը.».
2) ուժը կորցրած ճանաչել որոշման N 1 հավելվածը.
3) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
15.01.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի հունվարի 14-ի N 43-Ն որոշման |
«Հավելված ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 2-ի N 483-Ն որոշման |
Ց Ա Ն Կ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԱՄՐԱՑՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ
|
»: |
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հունվարի 2021 թվական: