ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 169-Ա
«ՓՅՈՒՆԻԿ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Վար Էստ» ֆրանս-հայկական բարեկամության ասոցիացիայի կողմից՝ կազմակերպության անդամներին անհատույց բաշխման նպատակով, «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված ապրանքները (201 տեղ, 3,515 կգ ընդհանուր քաշով, 4,285 եվրոյին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ներառյալ փոխադրման ծախսերը, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն» բարեգործական հասարակական կազմակերպությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
03.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 169-Ա որոշման |
ԲԵՌԻ ՑԱՆԿ
ԱՆՎԱՆՈւՄ |
Տեղերի քանակը (հատ) |
Գինը (եվրո) |
Ընդհանուր գինը (եվրո) | |
1. |
Բժշկական մահճակալ (օգտագործված) |
10 |
200 |
2000 |
2. |
Բժշկական մահճակալի ներքնակ (օգտագործված) |
1 |
10 |
10 |
3. |
Թեթև անվասայլակ (օգտագործված) |
14 |
15 |
210 |
4. |
Հարմարավետ սայլակ (օգտագործված) |
3 |
50 |
150 |
5. |
Վիրակապ |
5 |
30 |
150 |
6. |
Միզահավաք պարկ և կադետր |
15 |
36 |
540 |
7. |
Անձեռոցիկ |
1 |
30 |
30 |
8. |
Ներարկիչ |
1 |
30 |
30 |
9. |
Քայլակ (օգտագործված) |
2 |
5 |
10 |
10. |
Զույգով հենակներ (օգտագործված) |
4 |
5 |
20 |
11. |
Շարժական զուգարանակոնք (օգտագործված) |
1 |
10 |
10 |
12. |
Հագուստ (օգտագործված) |
40 |
2.5 |
100 |
13. |
Բժշկական մահճակալի լրացուցիչ դետալ |
1 |
5 |
5 |
14. |
Բժշկական դիմակ (100 տուփ X 1000 հատ = 100 000 ) |
100 |
0,01 |
1000 |
15. |
Քայլակ զամբյուղով (օգտագործված) |
1 |
10 |
10 |
16. |
Ֆիքսատոր ոտքի և կոճի (օգտագործված) |
2 |
5 |
10 |
ԸՆԴԱՄԵՆԸ |
201 |
4285 |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
03.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |