ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 396-Ա
«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՄԵՆ ԵՐԶԻՆԳՅԱՆԻ ՀԱՄԱՐ ՏԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 10,920,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Արմեն Երզինգյանի համար տան պատրաստում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ փոխվարչապետի N 396-Ա որոշման |
«Արմեն Երզինգյանի համար տան կառուցում»
ԾՐԱԳԻՐ
1. |
Ծրագրի նպատակը |
Բնակարանային նորմալ պայմանների ապահովում 1-ին խմբի հաշմանդամ (երկու ոտքերը ծնկից վերև անդամահատված են) Արմեն Դանիելի Երզինգյանի բազմազավակ ընտանիքի համար /ընտանիքում մեծանում են չորսը տղա երեխաներ/: |
2. |
Ծրագրի բարեգործական որակման նպատակը |
Ակնկալվում է ծրագրի շրջանակներում օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով արտոնություններից: |
3. |
Բարեգործը |
ԱՄՆ-ի «Հայ օգնության և զարգացման ընկերակցություն» (ARDA) շահույթ չհետապնդող կազմակերպություն (ԱՄՆ, Փասադենա): |
4. |
Ծրագիրը կատարողը |
«ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամ (ՀՀ, Երևան, Պարույր Սևակի 9, ՀՎՀՀ` 00057312): |
5. |
Ծրագրի իրականացման վայրը և բնագավառը |
Արարատի մարզ, Նոր Խարբերդ համայնք, 21-րդ փողոց 10/1, բնակարանաշինության բնագավառ: |
6. |
Ծրագրի բյուջեն |
10,920,000 դրամ: |
7. |
Բարեգործություն ստացողը |
Արմեն Դանիելի Երզինգյան, Արարատի մարզ, Նոր Խարբերդ, 21-րդ փողոց 10/1: |
8. |
Ծրագրի իրականացման տևողությունը |
2021 թվականի մայիսի 25-ից մինչև նոյեմբերի 30-ը: |
9. |
Միջոցառումների նկարագրու- թյունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը |
Նախագծանախահաշվային աշխատանքներ – 420,000 դրամ Կապիտալ շինարարական աշխատանքներ – 10,500,000 դրամ |
10. |
Ձեռք բերվող ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը |
Նախագծանախահաշվային աշխատանքներ – 420,000 դրամ, Շինարարական աշխատանքներ – 2,930,000 դրամ, Շինարարական նյութեր, գործիքներ – 7,570,000 դրամ, |
11. |
Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը |
Ծրագրի իրականացման համար կազմակերպական ծախսեր նախատեսված չեն: |
12. |
Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ |
Արարատի մարզ, Նոր Խարբերդի համայնքապետարան: |
13. |
Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը |
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված «Բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի» 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվեն տեղեկություններ: |
Հայաստանի Հանրապետության |
Տ. ԱվինՅԱՆ |
Երևան |
13.05.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |