ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
29 դեկտեմբերի 2020 թվականի |
թիվ 226-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2021 ԹՎԱԿԱՆԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ՈՍԿԵ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԴՐԱՄՆԵՐԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասը, 20-րդ հոդվածի 1-ին մասի «է» կետը,
ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է .
1. 2021 թվականի հունվարի 1-ից շրջանառության մեջ դնել 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները:
2. Սահմանել սույն որոշման 1-ին կետով սահմանված ներդրումային դրամների նկարագրությունները, որոնք էսքիզների հետ միասին ներկայացված են սույն որոշման Հավելվածում:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ |
Մ. Գալստյան |
2020 թ. դեկտեմբերի 30 Երևան |
Հավելված ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 226-Ն որոշման |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
1. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «100 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1g» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում։
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Դրամաշուրթը Տրամագիծը Որակը Տպաքանակը |
100 դրամ ոսկի, 999.90 1 գրամ ատամնավոր 16.54 ± 0.12 մմ սովորական մինչև 25000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 գրամ քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.
2. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «10000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1/4 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Դրամաշուրթը Տրամագիծը Որակը Տպաքանակը |
10000 դրամ ոսկի, 999.90 1/4 տրոյան ունցիա ատամնավոր 25.20 ± 0.15 մմ սովորական մինչև 25000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/4 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.
3. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «25000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1/2 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Դրամաշուրթը Տրամագիծը Որակը Տպաքանակը |
25000 դրամ ոսկի, 999.90 1/2 տրոյան ունցիա ատամնավոր 30.20 ± 0.20 մմ սովորական մինչև 25000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1/2 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.
4. 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի նկարագրությունը.
1) Դրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը, որի ներքևի մասում դրամի անվանական արժեքն է` «50000 ԴՐԱՄ», և թողարկման տարեթիվը` «2021»: Աջ կողմում տեղադրված են «1 Oz» և «Au 999.9», իսկ ձախ կողմում` արտադրող կազմակերպության դրոշմակնիքը: Դրամի շրջագծով «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրություններն են:
2) Դրամի դարձերեսին պատկերված է Արարատ լեռը, Նոյյան տապանը և աղավնին` ծառի ճյուղը կտցին: Դրամի շրջագծով «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» և «NOAH’S ARK» մակագրություններն են:
3) Էսքիզների հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը:
4) Հատվել է «GEIGER EDELMETALLE AG» ընկերությունում:
5) Դրամի բնութագիրը
Անվանական արժեքը Մետաղը և հարգը Քաշը Դրամաշուրթը Տրամագիծը Որակը Տպաքանակը |
50000 դրամ ոսկի, 999.90 1 տրոյան ունցիա ատամնավոր 38.60 ± 0,30 մմ սովորական մինչև 25000 հատ |
6) 2021 թվականի թողարկման «Նոյյան տապան» 1 տրոյան ունցիա քաշով ոսկե ներդրումային դրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները.
Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունվարի 2021 թվական: