040.0442.28.06.99
«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
28 հունիսի 1999 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 հունիսի 1999 թվականի N 442
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ
«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչությունը վերանվանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե:
2. Անշարժ գույքի պետական միասնական կադաստր վարող լիազորված մարմնի իրավասությունը վերապահել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին:
3. Սահմանել, որ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումն ընդգրկում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցումը, անշարժ գույքի հաշվառումը, կադաստրային քարտեզագրումը, անշարժ գույքի կադաստրային գնահատումը, անշարժ գույքի վերաբերյալ տեղեկատվական բանկի ստեղծումն ու կառավարումը:
4. 1999 թվականի օգոստոսի 1-ից լուծարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի պետական փակ բաժնետիրական ընկերությունները` համաձայն հավելվածի:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`
ա) ստեղծել սույն որոշմամբ լուծարման ենթակա պետական փակ բաժնետիրական ընկերությունների լուծարման հանձնաժողովներ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնել դրանց լուծարման գործընթացը.
բ) սահմանված կարգով ստեղծել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներ.
գ) 15-օրյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարչության կանոնադրության մեջ և կառուցվածքում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ.
դ) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:
6. Սույն որոշմամբ լուծարման ենթակա պետական փակ բաժնետիրական ընկերությունների պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, մնացած գույքը հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնօրինությանը:
7. (կետն ուժը կորցրել է 30.11.20 N 1909-Ն)
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի հունիսի 28-ից:
Հայաստանի Հանրապետության |
Վ. Սարգսյան |
Հավելված |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեի համակարգի լուծարման ենթակա պետական փակ բաժնետիրական ընկերությունների
«Անշարժ գույքի պետական միասնական կադաստրի տեղեկատվական կենտրոն» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Նոր Նորք» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Կենտրոն» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Դավթաշեն» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Էրեբունի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արաբկիր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Շենգավիթ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Գյումրի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արթիկ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ախուրյան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Անի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Աշոցք» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ամասիա» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Վանաձոր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Գուգարք» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Տաշիր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ալավերդի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ստեփանավան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Սպիտակ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արմավիր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Էջմիածին» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Բաղրամյան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Եղվարդ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Աբովյան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Հրազդան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Չարենցավան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Եղեգնաձոր» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Վայք» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Աշտարակ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ապարան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Թալին» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արագած» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արտաշատ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Արարատ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Մասիս» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Իջևան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Դիլիջան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Տավուշ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Նոյեմբերյան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Սևան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Գավառ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Մարտունի» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Վարդենիս» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Ճամբարակ» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Սիսիան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Գորիս» ՊՃԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Կապան» ՊՓԲԸ
«Անշարժ գույքի կադաստր - Մեղրի» ՊՓԲԸ
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար |
Շ. Կարամանուկյան |