ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 ապրիլի 2021 թվականի N 615-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել պետական պահուստի նյութական արժեքների պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան
|
22.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 615-Ն որոշման |
ԿԱՐԳ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ
ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՆՅՈՒԹԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹ
1. Սույն հավելվածով սահմանվում են պետական պահուստի նյութական արժեք հանդիսացող դիզելային վառելիքի, ավտոմոբիլային բենզինի (այսուհետ՝ վառելիք) և պարենային ցորենի պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների հաշվարկման կարգը և նորմատիվները։
II. ԴԻԶԵԼԱՅԻՆ ՎԱՌԵԼԻՔԻ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ԲԵՆԶԻՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ
2. Վառելիքի պահպանման ընթացքում բնական կորուստը վառելիքի զանգվածի բնականոն նվազումն է որակի պահպանմամբ, որն առաջանում է ֆիզիկաքիմիական, մեխանիկական, բնակլիմայական գործոնների ազդեցության հետևանքով:
3. Սույն հավելվածի կիրառության իմաստով բնական կորուստներին չեն դասվում տնտեսավարող սուբյեկտի կողմից սահմանված պահանջների և տեխնիկական շահագործման կանոնների խախտման, բնական աղետների, տարողությունների և խողովակաշարերի մաքրման և վերանորոգման ցանկացած տեսակի աշխատանքների, վթարի, հափշտակության, ինչպես նաև ներպահեստային պոմպային մղումների հետևանքով առաջացած վառելիքի կորուստները։
4. Սույն հավելվածում նշված վառելիքի տեսակները ներկայացված են N 1 աղյուսակում:
Աղյուսակ N 1
NN ը/կ |
Վառելիքի անվանումը |
1. |
Ավտոմոբիլային բենզինի բոլոր տեսակներ. Պարզ թորված բենզին. Բենզին՝ գազային կայուն (գազային կոնդենսատից) |
2. |
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով |
3. |
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
5. Վառելիքի տարողություններում պահման ժամանակ բնական կորստի չափը հաշվարկվում է փաստաթղթերով ձևակերպված պահուստավորման ընդունված ու տարողություններում պահվող վառելիքի միջին ամսական փաստացի զանգվածը բազմապատկելով N 2 աղյուսակում, N 3 աղյուսակում և N 4 աղյուսակում ներկայացված կորստի չափերով:
6. Պահվող վառելիքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող նավթամթերքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
7. Կորստի նորմերը սահմանվում են՝ ելնելով վառելիքի տեսակից, հաշվի առնելով նաև բացթողման (բեռնաթափման, բեռնաբարձման) հետևանքով վառելիքի բնական կորուստների առաջացումը:
8. Ավտոմոբիլային բենզինի բոլոր տեսակների, ուղղակի թորված բենզինի, գազային կայուն (գազային կոնդենսատից) բենզինի բնական կորստի չափը տարողություններում մինչև 1 ամիս պահման ժամանակ՝ ներկայացված է N 2 աղյուսակում:
9. Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի մեծ է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում փաստացի մնացորդային զանգվածը:
10. Այն դեպքում, երբ փաստացի մնացորդային զանգվածն ավելի փոքր է, քան սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը, հիմք է ընդունվում սույն հավելվածով սահմանված բնական կորստի չափերով հաշվարկված զանգվածը:
11. Մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով և մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով դիզելային վառելիքի, միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիքի բնական կորստի չափը տարողություններում մինչև 1 ամիս պահման ժամկետով ներկայացված է N 3 աղյուսակում:
12. Պահվող վառելիքի միջին ամսական փաստացի զանգվածը հաշվարկվում է որպես ամսվա ընթացքում յուրաքանչյուր օրացուցային օրվա ավարտին տարողություններում պահվող վառելիքի զանգվածների միջին թվաբանական մեծություն:
13. Պահվող վառելիքի բնական կորստի չափը տարողություններում 1 ամսվանից ավելի պահման ժամանակ ներկայացված է N 4 աղյուսակում:
III. ՊԱՐԵՆԱՅԻՆ ՑՈՐԵՆԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԱՌԱՋԱՑՈՂ ԲՆԱԿԱՆ ԿՈՐՈՒՍՏՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎՆՈՐ ՄԱՏԻՎՆԵՐԸ
14. Պարենային ցորենի պահպանման ընթացքում առաջացած բնական կորուստը պարենային ցորենի զանգվածի բնականոն նվազումն է, որն առաջանում է ֆիզիկաքիմիական գործընթացների և օդերևութաբանական գործոնների ազդեցության հետևանքով։
15. Պարենային ցորենի բնական կորուստներին չեն դասվում պահպանման ընթացքում տեխնիկական պայմանների և կանոնների, պահպանման բնական աղետների, հափշտակության, ինչպես նաև տեխնոլոգիական պահանջների խախտման հետևանքով առաջացած կորուստները։
16. Պարենային ցորենի պահպանման ընթացքում առաջացող բնական կորուստների չափերը ներկայացվում են N 5 աղյուսակում։
Աղյուսակ N 2
Վառելիքի բնական կորստի չափը տարողություններում մինչև 1 ամիս պահման ժամանակ
(կգ-ներով՝ 1 տոննա պահվող վառելիքի քանակի համար)
Տարողության տեսակը |
Վառելիքի անվանումը |
Բնական կորստի չափը | |||||
Տարողությունների ծավալը (մ3) | |||||||
մինչև 700 (մ3) |
700-1000 (մ3) |
1000-2000 և ավելի (մ3) | |||||
հոկտեմբերի 1-մարտի 31 |
ապրիլի 1սեպտեմբերի 30 |
հոկտեմբերի 1-մարտի 31 |
ապրիլի 1-սեպտեմբերի 30 |
հոկտեմբերի 1-մարտի 31 |
ապրիլի 1սեպտեմբերի 30 | ||
Վերգետնյա մետաղական |
Ավտոմոբիլային բենզինի բոլոր տեսակներ. Ուղղակի թորված բենզին. գազային կայուն (գազային կոնդենսատից) բենզին |
0,50 |
1,49 |
0,39 |
1,34 |
0,16 |
0,56 |
Վերգետնյա մետաղական պոնտոններով |
Ավտոմոբիլային բենզինի բոլոր տեսակներ. Ուղղակի թորված բենզին. գազային կայուն (գազային կոնդենսատից) բենզին |
0,08 |
0,37 |
0,07 |
0,33 |
0,05 |
0,16 |
Ստորգետնյա |
Ավտոմոբիլային բենզինի բոլոր տեսակներ. Ուղղակի թորված բենզին. գազային կայուն (գազային կոնդենսատից) բենզին |
0,06 |
0,25 |
0,06 |
0,25 |
0,06 |
0,25 |
Աղյուսակ N 3
Բնական կորստի չափը տարողություններում մինչև 1 ամիս պահման ժամանակ
(կգ-ներով՝ 1 տոննա պահվող նավթամթերքի քանակի համար)
Տարողության տեսակը |
Վառելիքի անվանումը |
Բնական կորստի չափը | |
հոկտեմբերի 1-մարտի 31 |
ապրիլի 1-սեպտեմբերի 30 | ||
Վերգետնյա մետաղական |
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով |
0,07 |
0,08 |
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
0,05 |
0,07 | |
Ստորգետնյա |
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով |
0,04 |
0,04 |
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
0,01 |
0,01 |
Աղյուսակ N 4
Վառելիքի բնական կորստի չափը տարողություններում 1 ամիս և ավելի պահման ժամանակ
(կգ-ներով՝ 1 տոննա պահվող վառելիքի քանակի համար, ամսական հաշվարկով)
Տարողության տեսակը |
Վառելիքի անվանումը |
Բնական կորստի չափը | |||||
մինչև 700 (մ3) |
700-1000 (մ3) |
1000-2000 և ավելի (մ3) | |||||
հոկտեմբերի 1- մարտի 31 |
ապրիլի 1- սեպտեմբերի 30 |
հոկտեմբերի 1- մարտի 31 |
ապրիլի 1- սեպտեմբերի 30 |
հոկտեմբերի 1- մարտի 31 |
ապրիլի 1- սեպտեմբերի 30 | ||
Վերգետնյա մետաղական |
Ավտոմոբիլային բենզինի բոլոր տեսակներ. Ուղղակի թորված բենզին. գազային կայուն (գազային կոնդենսատից) բենզին |
0,29 |
0,86 |
0,28 |
0,82 |
0,14 |
0,52 |
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով |
0,01 |
0,05 |
0,01 |
0,05 |
0,01 |
0,05 | |
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
0.04 | ||||||
Վերգետնյա մետաղական պոնտոններով |
Ավտոմոբիլային բենզինի բոլոր տեսակներ. Ուղղակի թորված բենզին. գազային կայուն (գազային կոնդենսատից) բենզին |
0,05 |
0,20 |
0,05 |
0,20 |
0,05 |
0,20 |
Ստորգետնյա |
Ավտոմոբիլային բենզինի բոլոր տեսակներ. Ուղղակի թորված բենզին. գազային կայուն (գազային կոնդենսատից) բենզին |
0,10 |
0,10 |
0,10 |
0,10 |
0,10 |
0,10 |
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից ցածր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով |
0,01 |
0,03 |
0,01 |
0,03 |
0,01 |
0,03 | |
|
Դիզելային վառելիք՝ մինուս 100 C-ից բարձր պղտորման (սառեցման) կամ զտման սահմանային ջերմաստիճանով Միջին և ցածր պտույտով դիզելային շարժիչային վառելիք |
0,02 |
ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹՅՈՒՆ. Ստորգետնյա տարողություններ են համարվում այն երկաթբետոնե և պողպատե տարողությունները, որոնք գետնի մակերևույթից 0.2 մ և ավելի խորությամբ են ծածկված:
Աղյուսակ N 5
(տոկոսներով քանակության նկատմամբ)
Անվանումը |
Էլևատորում |
Պահեստում |
Ցորեն (գարի, հաճար, տարեկան) |
0.055 |
0.06 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. ԹՈՐՈՍՅԱՆ |
22.04.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 ապրիլի 2021 թվական: