ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 292-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 4-ի «Ժողովրդագրական իրավիճակի բարելավման խորհուրդ ստեղծելու մասին» N 347-Ա որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «Զ. Բաթոյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերը փոխարինել «Մ. Առաքելյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար» բառերով.
2) «Ա. Թորոսյան - ՀՀ առողջապահության նախարար» բառերը փոխարինել «Ա. Ավանեսյան - ՀՀ առողջապահության նախարար» բառերով.
3) «Ա. Հարությունյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերը փոխարինել «Վ. Դումանյան - ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար» բառերով.
4) «Ս. Սաիյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերը փոխարինել «Դ. Խաչատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ» բառերով.
5) «Ս. Քրմոյան - ՀՀ փոխվարչապետի խորհրդական» բառերը փոխարինել «Վ. Եսայան - ՀՀ փոխվարչապետի ռեֆերենտ» բառերով։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
26.03.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |