ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 հունիսի 2017 թվականի N 665-Ա
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի՝
1. Հայաստանի Հանրապետությունում մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման էլեկտրոնային համակարգի տեխնիկական առաջադրանքը մշակելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ մինչև 2020 թվականի մայիսի 1-ը էլեկտրոնային արդարադատության միասնական համակարգի մշակումն ու ներդրումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով և Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողով ներկայացնել աշխատանքային խմբի կողմից մշակված տեխնիկական առաջադրանքի նախագիծը:
(2-րդ կետը փոփ. 14.09.17 N 1021-Ա, 21.03.18 N 278-Ա, 18.10.18 N 1387-Ա, 30.01.20 N 99-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. հունիսի 30 Երևան |
Հավելված |
Կ Ա Զ Մ
ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ա. Հարությունյան | - ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (աշխատանքային խմբի ղեկավար) (համաձայնությամբ) | |
Ս. Գալյան | - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի համաղեկավար) | |
Ս. Քրմոյան |
- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական | |
Վ. Հովհաննիսյան |
- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ | |
Վ. Մովսիսյան |
- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ | |
Ա. Գրիգորյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական | |
Ն. Գաբրիելյան |
- Դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ | |
Ա. Մելիքյան |
- ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, հատկապես | |
Գ. Թովմասյան |
- ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական (համաձայնությամբ) | |
Վ. Հարությունյան |
- ՀՀ զինվորական դատախազության ավագ դատախազ (համաձայնությամբ) | |
Վ. Շահնազարյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչության | |
Ա. Անտոնյան |
- ՀՀ ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի պետ | |
Կ. Սահակյան |
- ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության | |
Ա. Մինասյան |
- ՀՀ հատուկ քննչական ծառայության պետին առընթեր հատկապես | |
Ա. Պետրոսյան |
- ՀՀ ազգային անվտանգության ծառայության գլխավոր վարչության | |
Լ. Սահակյան |
- Դատական դեպարտամենտի համակարգչային ծառայության պետ (համաձայնությամբ) | |
Վ. Այդինյան |
- ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական | |
Ն. Զեյնալյան |
- ՀՀ արդարադատության նախարարի օգնական | |
Ա. Խաչատրյան |
- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության տեղեկատվական համակարգերի փոփոխությունների | |
Ա. Մկրտչյան |
- ՀՀ պետական կառավարման համակարգի բարեփոխումների |
(հավելվածը խմբ. 30.01.20 N 99-Ա, փոփ. 31.07.20 N 883-Ա)
Հայաստանի Հանրապետության |
Վ. Ստեփանյան |