«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
18 հունվարի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հունվարի 2001 թվականի N 39
ՇԵՆՔԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սոցիալական ծանր պայմաններում հայտնված, կալանավայրերից ազատված, անօթևան, գործազուրկ, թմրամոլությամբ և ալկոհոլիզմով տառապող անձանց կրթության և դաստիարակության խնդիրների լուծմանն ուղղված «Հանս Քրիստիան Կոֆոեդ» դանիական դպրոցի բարեգործական գործունեությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության տնօրինության` Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի N 70 հասցեում գտնվող N 26 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքային համալիրը մինչև 2031 թվականի հունվարի 18-ը անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին:
(1-ին կետը փոփ. 20.10.11 N 1488-Ա, 29.04.21 N 679-Ա)
2. Երևանի քաղաքապետին` 20-օրյա ժամկետում ապահովել N 26 մասնագիտական տեխնիկական ուսումնարանի շենքային համալիրին անհրաժեշտ հողատարածքի սահմանված կարգով ձևակերպումը:
3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` մեկամսյա ժամկետում «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամի հետ կնքել գույքի անհատույց օգտագործման պայմանագիր` դրանում ներառելով հիմնադրամի կողմից վերոհիշյալ շենքի հիմնանորոգման և անհրաժեշտ հողատարածքի բարեկարգման աշխատանքների իրականացման համար նախատեսված համապատասխան փուլային ներդրումները, և ապահովել գույքային իրավունքի պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հունվարի 18-ից:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Մարգարյան |