ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
20 օգոստոսի 2020 թվականի N 1374-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 30-Ի N 848-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով, 3-րդ մասով, 34-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 30-ի «Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս արտակարգ իրավիճակների կանխման, հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման աշխատանքներում փրկարար ուժերի ներգրավման կարգը սահմանելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի սեպտեմբերի 22-ի N 1403-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 848-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) որոշման նախաբանում՝
ա. «3-րդ» թիվը փոխարինել «3.1-ին» թվով,
բ. «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 18-ի N 48 որոշմամբ հաստատված կարգի 41-րդ և 42-րդ կետերին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունիսի 15-ի N 706-Ն որոշմամբ հաստատված կարգի 54-րդ և 57-րդ կետերին» բառերով.
2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն ունենալ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը հատկացվող միջոցների հաշվին 50 000 ԱՄՆ-ի դոլարի չափով բանկային քարտային հաշվի չափաքանակ (բանկային վճարային քարտով)` Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փրկարարական աշխատանքների կատարման համար արագ արձագանքում իրականացնելու նպատակով:».
3) որոշման հավելվածի 2-րդ, 5-րդ, 10-րդ, 11-րդ, 13-րդ, 15-րդ կետերում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարարություն» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) որոշման հավելվածի 2-րդ կետում «պետական կառավարման մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով.
5) որոշման հավելվածի 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետը» բառերով.
6) որոշման հավելվածի 4-րդ կետում և 14-րդ կետի 1-ին ենթակետում «տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «արտակարգ իրավիճակների նախարար» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
7) որոշման հավելվածի 3-րդ գլխի վերնագրում և 5-րդ կետի 3-րդ ենթակետում «հանրապետական գործադիր մարմինների» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի մարմինների» բառերով.
8) որոշման հավելվածի 5-րդ կետի 4-րդ ենթակետի «բ» պարբերությունում՝
ա. «արտադրանքների» բառը փոխարինել «ապրանքների» բառով,
բ. «լիցենզավորման» բառը փոխարինել «թույլտվության տրամադրման» բառերով.
9) որոշման հավելվածի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«7. Պետական եկամուտների կոմիտեն և Ազգային անվտանգության ծառայությունը Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերում ապահովում են միջազգային պայմանագրերին համապատասխան պարզեցված կարգով փրկարար ուժերի փրկարարական միջոցների ձևակերպման և անձնակազմի սահմանահատման գործընթացները:».
10) որոշման հավելվածի 11-րդ կետում «արտարժույթի» բառը փոխարինել «արտարժութային քարտային հաշվի (վճարային քարտով)» բառերով.
11) որոշման հավելվածի 13-րդ կետը «լիցենզավորման» բառից հետո լրացնել «և թույլտվության» բառերով.
12) որոշման հավելվածի 14-րդ կետից հանել «օպերատիվ կանխիկ» բառերը.
13) որոշման հավելվածի 15-րդ կետի 1-ին ենթակետում «Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2020 թ. օգոստոսի 24 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 24 օգոստոսի 2020 թվական: