Սույն իրավական ակտի գործողությունը դադարեցվել է 21.03.18 ՀՕ-180-Ն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն:
Պ Ա Ր Ե Տ Ի Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հուլիսի, 2020 թվական N 179-Ն
ՊԱՐԵՏԻ՝ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 63 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի N 298-Ն որոշմամբ`
1. Պարետի՝ 2020 թվականի մայիսի 3-ի «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» N 63 որոշման 6-րդ կետում «իրականացնելիս:» բառից հետո լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝
«Քրոնիկ շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ` ծանր շնչառական անբավարարության առկայության դեպքում, ինչպես նաև 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարություն ունեցող անձինք հանրային բաց տարածքներում կարող են չկրել դիմակ՝ պայմանով, որ վերջիններս իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ:»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հուլիսի 8-ից՝ ժամը 23:59-ից:
Տ. ԱՎԻՆՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2020 թվական: