10.12.2020 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 դեկտեմբերի 2020 թվականի N 2010-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 12-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու կարգը սահմանելու մասին» N 624 որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 2-րդ կետում «քաղաքաշինության նախարարությունը` քաղաքաշինական պետական տեսչության միջոցով» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը» բառերով.
2) 8-րդ կետում «քաղաքաշինական պետական տեսչության կողմից մարզպետարանների քաղաքաշինական բաժիններում (վարչություններում), » բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի կողմից մարզպետի աշխատակազմում» բառերով.
3) 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Տեսչական ստուգումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի կամ հանձնարարագրի հիման վրա:».
4) 10-րդ կետում «քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.
5) 14-րդ կետի «գ» ենթակետում «քաղաքաշինական պետական տեսչություն» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին» բառերով.
6) 15-րդ կետում «քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետին» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարին» բառերով.
7) 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«17. Ընթացիկ ստուգումներն անցկացվում են Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի՝ ստուգումներն իրականացնելու հրամանին կամ հանձնարարագրին համապատասխան:».
8) 20-րդ կետում «քաղաքաշինական պետական տեսչության համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.
9) 21-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«21. Ընթացիկ ստուգումների արդյունքում կայացված որոշման պատճենը 7-օրյա ժամկետում ուղարկվում է համապատասխան մարզպետին (Երևանի քաղաքապետին):» .
10) 22-րդ կետում «քաղաքաշինական տեսչության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով.
11) 23-րդ կետում «Քաղաքաշինական տեսչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը» բառերով.
12) 29-րդ կետում «քաղաքաշինական պետական գլխավոր տեսուչը կամ համապատասխան տարածքային ստորաբաժանման պետը» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարը» բառերով.
13) 30-րդ կետում «քաղաքաշինության նախարարը» բառերը փոխարինել «քաղաքաշինական գործունեության պետական վերահսկողություն իրականացնելու իրավասություն ունեցող մարմնի ղեկավարը:» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի «6 կվ և բարձր լարման նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգի մասին» N 739-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 3-րդ կետում «և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով.
2) N N 1 և 2 հավելվածներում «լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) N N 1 և 2 հավելվածներում «մասնագետ-տեսուչը» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայողը» բառով և դրա համապատասխան հոլովաձևերով.
4) N 3 հավելվածով հաստատված ձևում «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ» բառերը փոխարինել «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերով.
5) N 3 հավելվածով հաստատված ձևում «Կառավարության տուն 2» բառերը փոխարինել «Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Ա.Միկոյան փող., 109/8» բառերով.
6) N 4 հավելվածով հաստատված N N 1 ձևերում «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար» բառերով:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի «Տեխնածին վթարների, մահացու կամ ծանր ելքով արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննության և հաշվառման կարգը սահմանելու մասին» N 488-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) հավելվածի 9-րդ կետում «արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով.
2) հավելվածի 14-րդ կետի երկրորդ պարբերությունում «առողջապահության նախարարության առողջապահական» բառերը փոխարինել «առողջապահական և աշխատանքի» բառերով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Միջին ու բարձր ճնշման գազի համակարգերի՝ նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1423-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 3-րդ կետում «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով.
2) N N 1 և 2 հավելվածներում «լիազոր մարմին» բառը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) N 1 հավելվածի 6-րդ կետում և հավելվածի ամբողջ տեքստում «մասնագետ-տեսուչը» (մասնագետ-տեսուչները) բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայողը (ծառայողները)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) N 2 հավելվածի 2-րդ կետում «մասնագետ-տեսուչին» բառերը փոխարինել «տեսչական մարմնի ծառայողին» բառերով.
5) N 3 հավելվածով հաստատված ձևում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերով.
6) N 3 հավելվածով հաստատված ձևում «Կառավարության տուն 2» բառերը փոխարինել «Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Ա.Միկոյան փող., 109/8» բառերով.
7) N 4 հավելվածով հաստատված N N 1 և 2 ձևերում «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար» բառերով.
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «5.8 ՄՎտ-ից բարձր դրվածքային հզորության ջերմամատակարարման համակարգերի՝ նոր կառուցվող և վերակառուցվող էներգատեղակայանքների գործարկման եզրակացություն տալու կարգը հաստատելու մասին» N 1492-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1) N 1 հավելվածի 3-րդ կետում «էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի» բառերով.
2) N N 1 և 2 հավելվածներում «լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) N 1 հավելվածի 6-րդ կետում և հավելվածի ամբողջ տեքստում «մասնագետ-տեսուչը» (մասնագետ-տեսուչները) բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «ծառայողը (ծառայողները)» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
4) N 2 հավելվածի 2-րդ կետում «մասնագետ-տեսուչին» բառերը փոխարինել «տեսչական մարմնի ծառայողին» բառերով.
5) N 3 հավելվածում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ РЕСПУБЛИКИ АРМЕНИЯ» բառերը փոխարինել «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերով.
6) N 3 հավելվածով հաստատված ձևում «Կառավարության տուն 2» բառերը փոխարինել «Դավթաշեն, 4-րդ թաղամաս, Ա.Միկոյան փող., 109/8»բառերով.
7) N 4 հավելվածով հաստատված N N 1 և 2 ձևերում «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար» բառերով:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի «Էլեկտրակայանքների շահագործման անվտանգության կանոններ» տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1933-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) հավելվածի 1-ին բաժնի 1-ին գլխի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունում և 3-րդ գլխի 7-րդ ենթակետում «պետական կառավարման լիազոր» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական» բառերով.
2) հավելվածի 3-րդ գլխի 9-րդ ենթակետի «դ» պարբերությունում և «պետական կառավարման» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական» բառերով.
3) հավելվածի 19-րդ գլխի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությունում «կառավարման պետական» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական» բառերով.
7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի ապրիլի 12-ի «Էներգատեղակայանքներում տեղի ունեցած պատահարների դասակարգումը, դրանց մասնագիտական քննության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 18-ի N 1530-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 580-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) N 2 հավելվածի 5-րդ կետի «ա» ենթակետում «կառավարության կողմից լիազորված պետական կառավարման մարմնի` էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի պետական տեսչությանը» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին» բառերով.
2) N 2 հավելվածի 5-րդ կետի «ա.1» ենթակետում և հավելվածի ամբողջ տեքստում «լիազոր մարմին» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «տեսչական մարմին» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
3) N 2 հավելվածով հաստատված N 3 ձևում «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության պետ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար» բառերով:
8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի ապրիլի 2-ի «Էլեկտրական ցանցերի անվտանգության գոտիների վերաբերյալ տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 363-Ն որոշման հավելվածի 5-րդ կետում «էներգետիկայի պետական տեսչությունը» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը» բառերով:
9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 16-ի «Գազի տնտեսությունում գազատարների և դրանց վրա գտնվող ինժեներական կառույցների անվտանգության գոտիների չափերն ու դրանց օգտագործման կարգը հաստատելու մասին» N 787-Ն որոշման հավելվածի 4-րդ կետում «էներգետիկայի պետական տեսչությունը» բառերը փոխարինել «քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը» բառերով:
10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 դեկտեմբերի 2020 թվական: