ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
N 692-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և դրա շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու նպատակով 2021 թվականի հուլիսի 5-7-ը Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի։
2. Վահան Քերոբյանի, Վարոս Սիմոնյանի, Նարեկ Տերյանի, Արմեն Այվազյանի և Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Եկատերինբուրգ) գործուղման հետ կապված ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
30.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Հավելված ՀՀ վարչապետի N 692-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Վ. Քերոբյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար (պատվիրակության ղեկավար) |
Վ. Սիմոնյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ն. Տերյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ |
Ա. Այվազյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության արտաքին կապերի վարչության պետ |
Ա. Եգանյան | - | ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ |
Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավար |
Ա. Թորոսյան |
30.06.2021 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
08.07.2021, N 724-Ա | 09.07.2021, N 692-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|