«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
13 հունիսի 2007 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
31 մայիսի 2007 թվականի N 645-Ա
ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դատախազության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Դողագործ 1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր Թիէս-Ինվեսթմենթ Քոռփի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության լիազորությունը վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը:
2. Իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարին «Դողագործ 1» բաց բաժնետիրական ընկերության բաժնետեր Թիէս-Ինվեսթմենթ Քոռփի կողմից ընդդեմ Հայաստանի Հանրապետությանը Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցված հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության ապահովման նպատակով կնքել պայմանագիր իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ:
3. Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերության հետ կնքվելիք պայմանագիրը համարել որպես մեկ անձից կատարած գնում:
4. Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում հարուցած հայցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանող իրավական խորհրդատու «Մանաթ, Ֆելփս և Ֆիլլիպս» ընկերությանը վճարել կանխավճար 50.000 ԱՄՆ-ի դոլար, ինչպես նաև վճարել Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանում գործի հարուցման համար անհրաժեշտ վճարները` Լոնդոնի միջազգային արբիտրաժային դատարանի կողմից ներկայացվող վճարային փաստաթղթերին համապատասխան:
5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` սույն որոշմամբ նախատեսված վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.08.2007, N 870-Ա | 03.08.2007, N 645-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|