ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
18 հուլիսի 2024 թվականի N 1108-Ա
ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ և 7-րդ մասերը, 9-րդ հոդվածի 5-րդ մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող տրանսպորտային միջոցները (թվով 5 հատ) (այսուհետ՝ գույք) հետ վերցնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից և սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը (այսուհետ՝ կազմակերպություն)՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում լուծել կազմակերպության հետ 2024 թվականի ապրիլի 9-ին կնքված շարժական գույքի անհատույց օգտագործման թիվ 01/2024 պայմանագիրը:
3. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված աշխատանքների կատարման ավարտից հետո մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման 1-ին կետից բխող տրանսպորտային միջոցների սեփականության իրավունքի փոխանցման և կազմակերպության հետ համատեղ հանձնման-ընդունման աշխատանքների իրականացումը:
4. Սահմանել, որ գույքի պետական գրանցման, հաշվառման հետ կապված ծախսերն իրականացվելու են կազմակերպության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Մ. Գրիգորյան |
Երևան |
18.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականի հուլիսի 18-ի N 1108-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
«ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
NN ը/կ |
Մակնիշը |
Թողարկման տարեթիվը |
Նույնացման համարը |
Սկզբնական արժեքը (դրամ) |
Հաշվեկշռային արժեքը (դրամ) |
1. |
Toyota LC 300 3.3 TD |
2022 թ. |
JTMAAABJ104016410 |
46,000,000 |
45,361,111.11 |
2. |
Toyota Hiace 2.8TD |
2022 թ. |
JTFHB9CP406031671 |
14,800,000 |
14,800,000 |
3. |
Toyota Hiace 2.8TD |
2022 թ. |
JTFHB9CP706032118 |
14,800,000 |
14,800,000 |
4. |
Toyota Hiace 2.8TD |
2022 թ. |
JTFHB9CP806032046 |
14,800,000 |
14,800,000 |
5. |
Toyota Hiace 2.8TD |
2022 թ. |
JTFHB9CP706031731 |
14,800,000 |
14,800,000 |
Ընդամենը |
105,200,000 |
104,561,111.11 |
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
18.07.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|