ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 դեկտեմբերի 2023 թվականի N 2162-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1278-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդակիրառական արվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանը միացման ձևով վերակազմակերպելու մասին» N 1278-Ա որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ՝
«5․ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Երևանի զարդարվեստի արհեստագործական պետական ուսումնարան» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված՝ Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Հր. Ներսիսյան փ. 3 հասցեում գտնվող ուսումնական շենքի պայմանների բարելավման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման համար անհրաժեշտ ծախսերը կատարել 2024 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսված ընդհանուր հատկացումների շրջանակներում:»:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
14.12.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|