ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
23 փետրվարի 2024 թվականի N 257-Ն
ՈՉ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 14.1-ին կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
23.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
|
Հավելված ՀՀ կառավարության 2024 թվականիփետրվարի 23-ի N 257-Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՈՉ ՍՊԱՆԴԱՆՈՑԱՅԻՆ ՄՈՐԹԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԾԱԳՄԱՆ ՀՈՒՄՔԻ ԵՎ ՄԹԵՐՔԻ ԱՌԳՐԱՎՄԱՆ ԵՎ ՈՉՆՉԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի առգրավման և ոչնչացման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն կարգը տարածվում է ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի բոլոր փուլերում գործառնություն իրականացնող ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձի (այսուհետ` տնտեսավարող սուբյեկտ), ինչպես նաև սույն կարգով սահմանված փոխադրումը և ոչնչացումն իրականացնող կազմակերպությունների նկատմամբ։
3. Պետական վերահսկողության ընթացքում ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում ամբողջ խմբաքանակի իրացումը ենթակա է կասեցման, առգրավման և ոչնչացման։
4. Եթե տնտեսավարող սուբյեկտը խոչընդոտում է պետական վերահսկողություն իրականացնող պաշտոնատար անձի (այսուհետ՝ տեսուչ) գործունեությանը, ապա տեսուչը կազմում է արձանագրություն դեպքի վերաբերյալ, որում նշվում է նաև կասեցմանը և առգրավմանը խոչընդոտած տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը, իսկ տրանսպորտային միջոցի առկայության դեպքում՝ դրա հաշվառման համարը, և տեղեկատվությունն անմիջապես փոխանցում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ տնտեսավարող սուբյեկտին հայտնաբերման դեպքում վարույթն իրականացնող մարմնին տեղեկացնելու նպատակով։ Պետական վերահսկողության իրականացմանը խոչընդոտելը դիտվում է որպես տնտեսավարող սուբյեկտի կողմից Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին վերապահված իրավունքների կամ պարտականությունների կատարմանը խոչընդոտում։
5. Եթե պետական վերահսկողության շրջանակներում պարզվում է, որ կենդանական ծագման հումքը և մթերքը չունեն սպանդանոցային ծագում, ապա այդ կենդանական ծագման հումքի և մթերքի ամբողջ խմբաքանակն առանց փորձաքննության ենթարկելու ենթակա է ոչնչացման՝ այրման եղանակով ոչնչացումն իրականացնող կազմակերպության կողմից։
6. Տեսուչը ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումք և մթերք հայտնաբերելու դեպքում կասեցնում է ամբողջ խմբաքանակի իրացումը՝ միաժամանակ ընդունում է առգրավման մասին որոշում՝ հետագա ոչնչացման նպատակով։ Որոշման ձևը սահմանվում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից։
7. Տեսուչը ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակն առգրավելուց հետո կշռում, փաթեթավորում է պոլիէթիլենային թաղանթով, կապարակնքում և առանձին հաշվառում է՝ կազմելով հանձնման-ընդունման ակտ երկու օրինակից՝ համաձայն N 1 ձևի։ Հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը տրամադրվում է տնտեսավարող սուբյեկտին, իսկ երկրորդ օրինակը մնում է տեսուչի մոտ։
8. Տեսուչն առգրավված խմբաքանակը հանձնում է տրանսպորտային ծառայություններ մատուցող անձին կամ կազմակերպության աշխատակցին (այսուհետ՝ փոխադրող)՝ ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակը ոչնչացումն իրականացնող կազմակերպություն փոխադրելու համար։
9. Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակը փոխադրողին, իսկ վերջինիս կողմից ոչնչացումն իրականացնող կազմակերպությանը փոխանցելը հաստատվում է հանձնման-ընդունման ակտով՝ համաձայն N 2 ձևի։ Սույն կետով նախատեսված հանձնման-ընդունման ակտը կազմվում է երեք օրինակից։ Հանձնման-ընդունման ակտի մեկ օրինակը տրամադրվում է փոխադրողին, մյուսը՝ ոչնչացումն իրականացնող կազմակերպությանը, իսկ երրորդը մնում է տեսուչի մոտ։
10. Փոխադրողն ապահովում է ամբողջ խմբաքանակի տեղափոխումը ոչնչացումն իրականացնող կազմակերպություն։
11. Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի ոչնչացման վերաբերյալ կազմվում է ոչնչացման ակտ երկու օրինակից` համաձայն N 3 ձևի։ Ոչնչացումն իրականացնող կազմակերպությունը ոչնչացման հաջորդ օրը ոչնչացման ակտի մեկ օրինակն առձեռն կամ էլեկտրոնային եղանակով փոխանցում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին։
Ձև N 1
ԱԿՏ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հիմք ընդունելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչ -------------------------.
պաշտոնը, անունը, ազգանունը
20—թ. ———ի ————ի «Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին» N --- որոշումը՝
——————-----------------------------
պաշտոնը, անունը, ազգանունը
և ------------------------------------------
տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը
կազմեցին հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին։
-------------------------------------- հանձնում է, իսկ ---------------------- ընդունում է ոչնչացման ենթակա
տնտեսավարող սուբյեկտի անունը, ազգանունը պաշտոնը, անունը, ազգանունը
արտադրանքի հետևյալ խմբաքանակը։
NN ը/կ |
Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքը |
Քաշը |
Այլ նշումներ |
Հանձնեց _____________________ ստորագրությունը _____________________ տնտեսավարող սուբյեկտի ազգանունը, անունը |
Ընդունեց _____________________ ստորագրությունը _____________________ տեսուչի ազգանունը, անունը |
Ձև N 2
ԱԿՏ
ՀԱՆՁՆՄԱՆ-ԸՆԴՈՒՆՄԱՆ
Հիմք ընդունելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչ -------------------------.
պաշտոնը, անունը, ազգանունը
20—թ. ———ի ————ի «Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին» N --- որոշումը՝
——————----------------------------,
պաշտոնը, անունը, ազգանունը
________________________________________ փոխադրումն իրականացնող անձի անունը, ազգանունը |
և |
________________________________________ ոչնչացում իրականացնող կազմակերպության անվանումը |
կազմեցին հանձնման-ընդունման ակտը հետևյալի մասին։
-------------------------------------- հանձնում է, իսկ ____________________________ փոխադրման
պաշտոնը, անունը, ազգանունը փոխադրողի անունը, ազգանունը
համար ընդունում և ------------------------------------------- հանձնում է ոչնչացման ենթակա արտադրանքի
ոչնչացումն իրականացնող կազմակերպության ավանումը
հետևյալ խմբաքանակը․
NN ը/կ |
Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքը |
Քաշը |
Այլ նշումներ |
Սննդամթերքի խմբաքանակը ենթակա է փոխադրման --------------------------------------------------------------։
ոչնչացումն իրականացնող մասնագիտացված
կազմակերպության անվանումը, հասցեն
Հանձնեց
_____________________ ստորագրությունը _____________________ պաշտոնը, անունը, ազգանունը |
Փոխադրման համար ընդունեց _____________________ ստորագրությունը _____________________ փոխադրումն իրականացնող անձի ազգանունը, անունը |
Ոչնչացման համար ընդունեց
_____________________ ստորագրությունը _____________________ կազմակերպության աշխատակցի ազգանունը, անունը |
Ձև N 3
ԱԿՏ
ՈՉՆՉԱՑՄԱՆ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչի ------------------------- ներկայությամբ,
պաշտոնը, անունը, ազգանունը
հիմք ընդունելով Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի 20—թ. ———ի ————ի«Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի
խմբաքանակի առգրավման և ոչնչացման մասին» N --- որոշումը՝ -------------------------------------------
ոչնչացումն իրականացնող մասնագիտացված կազմակերպության անվանումը
ոչնչացրեց արտադրանքի հետևյալ խմբաքանակը․
NN ը/կ |
Ոչ սպանդանոցային մորթի հետևանքով ստացված կենդանական ծագման հումքը կամ մթերքը |
Քաշը |
Այլ նշումներ |
-------------------------------------------------------------------------------------
կազմակերպության ղեկավարի/փոխարինողի անունը, ազգանունը, ստորագրությունը
Հայաստանի Հանրապետության |
Ա. Հարությունյան |
23.02.2024 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 փետրվարի 2024 թվական: