ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ԿՈԼԵԳԻԱ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
7 մարտի 2023 թվականի |
թիվ 26 |
քաղ. Մոսկվա |
ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՇԻԿԱԳԼՈՑՎԱԾ ՊՈՂՊԱՏԵ ԱՆԿՅՈՒՆԱԿՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱԿԱԳՆԱԳՑՄԱՆ ՄԻՋՈՑԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 8 հավելված) 109-րդ կետին համապատասխան և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2017 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 133 որոշմամբ սահմանված հակագնագցման միջոցի գործողության ժամկետը լրանալու կապակցությամբ անցկացված կրկնակի ուսումնասիրության արդյունքներով նախապատրաստված՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներքին շուկայի պաշտպանության դեպարտամենտի զեկույցի հիման վրա Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.
1. Կիրառել հակագնագցման միջոց՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7216 21 000 0, 7216 40 100 0, 7216 50 100 0, 7216 50 990 0, 7228 70 100 0 ծածկագրերով դասակարգվող, Ուկրաինայի ծագում ունեցող և Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծվող՝ ածխածնային, ցածր լեգիրված և լեգիրված (բացառությամբ կոռոզիակայուն) պողպատից՝ 20-ից մինչև 200 մմ ներառյալ լայնությամբ, իրար հավասար դարակներով, շիկագլոցված պողպատե անկյունակների մասով՝ մինչև 2028 թվականի մարտի 6-ը ներառյալ ժամկետով մաքսային արժեքի 37,89 տոկոսի չափով հակագնագցման տուրք սահմանելու միջոցով։
2. Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների՝ մաքսային գործի ոլորտում լիազորված պետական մարմիններին՝
ապահովել սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման տուրքի գանձումը՝ առաջնորդվելով ինչպես ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրերով, այնպես էլ ապրանքի անվանումով.
ապահովել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2022 թվականի մայիսի 23-ի թիվ 85 որոշման համապատասխան վճարված (գանձված) հակագնագցման տուրքի գումարների՝ նախնական հակագնագցման տուրքերը գանձելու համար սահմանված կարգով հաշվանցման իրականացումը հակագնագցման տուրքին և դրա հաշվեգրումը Եվրասիական տնտեսական միության այն անդամ պետության լիազորված մարմնի միասնական հաշվին, որտեղ այն վճարվել (գանձվել) է:
3. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային կարգավորման դեպարտամենտին՝ սույն որոշմամբ նախատեսված հակագնագցման միջոցի գործողության ժամանակահատվածում իրականացնել ածխածնային, ցածր լեգիրված և լեգիրված (բացառությամբ կոռոզիակայուն) պողպատից՝ 20-ից մինչև 200 մմ ներառյալ լայնությամբ, իրար հավասար դարակներով, շիկագլոցված պողպատե անկյունակների գների մոնիթորինգ ապրանքային շուկայում և ըստ յուրաքանչյուր կիսամյակի տվյալների՝ դրա արդյունքների մասին տեղեկացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային։
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝ |
Մ. Մյասնիկովիչ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական: