ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԿՈԴ
050.0076 Ն. 30.05.23
30 մայիսի 2023 թվականի |
թիվ 76-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 21-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով բանկերի տնտեսական նորմատիվների կանխատեսումների մասին ներկայացվող տեղեկատվությունը համապատասխանեցնել նորմատիվային դաշտում իրականացված փոփոխություններին,
հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» օրենքի 421-րդ հոդվածը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասով, 20-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը
Որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի փետրվարի 21-ի ««Բանկի հեռանկարային զարգացման ծրագրի ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 11-ի թիվ 385-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 21-Ն որոշմամբ հաստատված «Բանկի հեռանկարային զարգացման ձևը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացման կարգը և հաճախականությունը» Հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) Հավելվածի Հավելված 7-ում.
ա. 1-ին կետի «Ն11 նորմատիվ» բառերը փոխարինել «Ն11 նորմատիվ» բառերով,
բ. 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-րդ կետ.
« |
|
», |
գ. 2-րդ կետի «Ն12 նորմատիվ» բառերը փոխարինել «Ն1 նորմատիվ» բառերով,
դ. 3-րդ կետի «Հիմնական կապիտալ» բառերը փոխարինել «Առաջին մակարդակի հիմնական կապիտալ» բառերով,
ե. 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-րդ կետ.
« |
|
»: |
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից և տարածվում է ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող հեռանկարային զարգացման ծրագրերի վրա։
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի տեղակալ |
Հ. Խաչատրյան |
2023 թ. հունիսի 1 Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 6 հունիսի 2023 թվական: