Գլխավոր տեղեկություն
Номер
N 62-Ն
Տիպ
Որոշում
Тип
Ինկորպորացիա (28.05.2021-17.06.2021)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2021.05.17-2021.05.30 Պաշտոնական հրապարակման օրը 27.05.2021
Принят
Նոր Հաճն համայնքի ավագանի
Дата принятия
28.12.2020
Подписан
Համայնքի ղեկավար
Дата подписания
28.12.2020
Дата вступления в силу
06.06.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ

 

ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«28» դեկտեմբերի 2020 թվականի N 62-Ն

 

ՆՈՐ ՀԱՃՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով՝ Նոր Հաճն համայնքի ավագանին որոշում է.

1. Հաստատել Նոր Հաճն համայնքի 2021 թվականի բյուջեն՝

1) եկամուտների գծով՝ 381988.5 հազար դրամ,

2) ծախսերի գծով՝ 381988.5 հազար դրամ։

2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ոստ առանձին եկամտատեսակների՝ համաձայն հավելված 1-ի։

3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական դասակարգման՝ համաձայն հավելված 2-ի։

4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 3-ի։

5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը (պակասուրդը)՝ համաձայն հավելված 4-ի։

6. Հաստատել համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորման աղբյուրները կամ հավելուրդի օգտագործման ուղղությունները՝ համաձայն հավելված 5-ի։

Հաստատել համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ համաձայն հավելված 6-ի։

7. Թույլատրել համայնքի ղեկավարին՝

1) համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև,

2) սահմանել, որ վերաբաշխումների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15 %-ը։

 

Կողմ (9)
  

 Դեմ  Ձեռնպահ
ՄԱՐՏԻԿ ԽԱՌԱՏՅԱՆ    

ԿԱՄՈ ԱՊՐԵՍՅԱՆ

   
ԲԱԲԱՅԱՆ ՍԱՐԳԻՍ    
ԱՐԿԱԴԻ ԹՈՐՈՍՅԱՆ    

ԳԵՂԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

   

ԿԱՌԼԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ

   

ՆԵՐՍԵՍ ՊԵՏՐՈՍՅԱՆ

   
ԲԱԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ    
ԱՐՄԵՆ ԱՐՄԵՆԱԿՅԱՆ    

 

Համայնքի ղեկավար`

ԳԱԳԻԿ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

 

 

 

Հավելվածներ 1-3, 6

(հավելվածները փոփ. 23.04.21 N 11-Ն, 18.01.21 N 2-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 մայիսի 2021 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.10.2021, N 36-Ն 04.11.2021, N 62-Ն
17.09.2021, N 31-Ն 25.09.2021, N 62-Ն
08.06.2021, N 24-Ն 17.06.2021, N 62-Ն
18.01.2021, N 2-Ն 28.05.2021, N 62-Ն
23.04.2021, N 11-Ն 27.05.2021, N 62-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան