Գլխավոր տեղեկություն
Номер
N 1986-Ն
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (01.07.2025-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.11.13-2023.11.26 Պաշտոնական հրապարակման օրը 17.11.2023
Принят
ՀՀ կառավարություն
Дата принятия
17.11.2023
Подписан
ՀՀ վարչապետ
Дата подписания
17.11.2023
Дата вступления в силу
01.07.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 նոյեմբերի 2023 թվականի N 1986-Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ, ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի մարտի 22-ի ՀՕ-109-Ն օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հուլիսի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

Երևան

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2023 թվականի

նոյեմբերի 17-ի N 1986-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ ՎԱՐԵԼՈՒ, ՏՎՅԱԼՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝

1) տագնապի գոտի՝ անհետաձգելի միջամտության որոշմամբ սահմանված հեռավորության կոնկրետ չափ.

2) նախազգուշացման (բուֆերային) գոտի՝ անհետաձգելի միջամտության որոշմամբ սահմանված հեռավորության կոնկրետ չափին մոտ տարածություն:

3. Ընտանիքում բռնության փաստի առկայության դեպքում անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների համապատասխան պահանջների նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանության (այսուհետ՝ ոստիկանություն) իրավասու ծառայողը կարող է ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ օգտագործել էլեկտրոնային հսկողություն միջոցներ:

4. Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ սույն որոշմամբ սահմանված կարգով էլեկտրոնային հսկողության միջոցներ կարող են օգտագործվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի 1-3-րդ և 8-րդ հոդվածի 5-րդ մասի 1-3-րդ և 6-րդ կետերով նախատեսված հիմքերով անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների կատարումն ապահովելիս:

5․ Ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու վերաբերյալ իրականացվում է էլեկտրոնային հաշվառում՝ համապատասխան տվյալներն էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարան մուտքագրելու միջոցով:

6․ Էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարան կարող են մուտք գործել և վարել ոստիկանության տարածքային ստորաբաժանումների իրավասու ծառայողները, որոնք անմիջականորեն կիրառում են էլեկտրոնային հսկողության միջոցները։ Էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանի վարման նկատմամբ հսկողությունն իրականացվում է ոստիկանության իրավասու վերադաս ստորաբաժանման ծառայողների կողմից:

7. Իրավասու ծառայողները համակարգ մուտք են գործում իրենց տրամադրված անհատական մուտքանունով և գաղտնաբառով:

8. Ոստիկանության իրավասու ծառայողը բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելուց հետո անմիջապես էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարան է մուտքագրում ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց տվյալները, էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու օրը, ամիսը, տարեթիվը, էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու պայմանները, ժամկետը և հսկողության իրականացման համար այլ անհրաժեշտ տվյալներ:

9. Ոստիկանության ծառայողի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու մասին արձանագրություն կազմելու դեպքում էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է սույն որոշմամբ սահմանված կարգով:

10. Էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման համար անհրաժեշտ է ընտանիքում բռնության ենթարկված անձի համաձայնությունը, որի վերաբերյալ ոստիկանության իրավասու ծառայողը կազմում է արձանագրություն (Ձև 1), որն ստորագրում են ոստիկանության իրավասու ծառայողը և ընտանիքում բռնության ենթարկված անձը։ Եթե ընտանիքում բռնության ենթարկված անձը համաձայն չէ էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելուն, ապա էլեկտրոնային հսկողություն չի կիրառվում։ Այդ դեպքում կարող է կիրառվել «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 7-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումներից որևիցե մեկը։ Էլեկտրոնային հսկողությունից հրաժարվելը պետք է լինի գիտակցված և կամավոր։ Ոստիկանության իրավասու ծառայողը պետք է բռնության ենթարկված անձին նախապես տեղեկացնի էլեկտրոնային հսկողության ժամկետի, անհրաժեշտության, ինչպես նաև դրանից հրաժարվելու հետևանքների մասին։

11․ Ընտանիքում բռնության ենթարկված անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման մասին արձանագրությունն ստորագրելու անհնարինության, ինչպես նաև ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման մասին արձանագրությունը չստորագրելու կամ այն ստորագրելու անհնարինության դեպքում այն ստորագրում է միայն ոստիկանության իրավասու ծառայողը՝ արձանագրությունում կատարելով նշում՝ ընտանիքում բռնության ենթարկված անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման մասին արձանագրությունն ստորագրելու անհնարինության, ինչպես նաև ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից ստորագրելուց հրաժարվելու կամ արձանագրությունն ստորագրելու անհնարինության պատճառների մասին։

12․ Ոստիկանության իրավասու ծառայողն էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման վերաբերյալ ընտանիքում բռնության ենթարկված անձի համաձայնությունը պետք է ստանա առանց ընտանիքում բռնություն գործադրած անձի ներկայության։

13. Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու նպատակով ոստիկանության իրավասու ծառայողը կազմում է արձանագրություն (Ձև 2), որն ստորագրում են ոստիկանության իրավասու ծառայողը և ընտանիքում բռնություն գործադրած անձը, ում նկատմամբ կազմվել է նշված արձանագրությունը։

14. Եթե ընտանիքում բռնության ենթարկված անչափահաս անձը համաձայն է էլեկտրոնային հսկողության իրականացմանը, իսկ նրա օրինական ներկայացուցիչը՝ ոչ, ապա որոշումը կայացվում է՝ ելնելով անչափահասի լավագույն շահերից: Էլեկտրոնային հսկողության միջոց կիրառվելու դեպքում համապատասխան արձանագրությունը կազմած ոստիկանության իրավասու ծառայողն այդ արձանագրության պատճենն անհապաղ ուղարկում է խնամակալության և հոգաբարձության մարմին, որը, գնահատելով իրավիճակը, ձեռնարկում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված գործողություններ:

15. Էլեկտրոնային հսկողություն իրականացնելիս պետք է նվազագույնի հասցվի ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա դրա հնարավոր բացասական ազդեցությունը:

16. Էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու մասին արձանագրությունում նշվում է՝

1) արձանագրության կազմելու օրը, ամիսը, տարեթիվը, ժամը և վայրը.

2) ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը.

3) արձանագրության կազմման հիմքը.

4) ընտանիքում բռնության ենթարկված անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և բնակության հասցեն.

5) ընտանիքում բռնություն գործադրած անձի անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և բնակության հասցեն.

6) ընտանիքում բռնության ենթարկված անձի համաձայնությունը՝ էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու մասին.

7) տեղադրված էլեկտրոնային հսկողության միջոցի մոդելը, հերթական համարը, հսկողության ժամկետը.

8) պարզաբանումներ՝ պաշտպանական կամ անհետաձգելի միջամտության որոշումով կիրառված սահմանափակումների խախտման և ոստիկանության իրավասու ծառայողի՝ տագնապի գոտին լքելու պահանջը չկատարելու դեպքում նախատեսված պատասխանատվության մասին.

9) նախազգուշացման (բուֆերային) գոտու հեռավորության սահմանման մասին իրազեկում.

10) էլեկտրոնային հսկողության միջոցի շահագործման կարգը և մարտկոցի լիցքավորման պարբերականությունը.

11) էլեկտրոնային հսկողություն միջոցը դիտավորությամբ վնասելու կամ ոչնչացնելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն կրելու մասին:

17. Ոստիկանության իրավասու ծառայողն էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու մասին արձանագրության կամ պաշտպանական որոշման հիման վրա կայացված արձանագրության օրինակն առձեռն հանձնում է ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց։ Էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու մասին արձանագրության մեկ օրինակը կամ պաշտպանական որոշման և դրա հիման վրա կայացված արձանագրության մեկական օրինակը կցվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի հաշվառման քարտին։

18. Ընտանիքում բռնություն գործադրած անձի նկատմամբ էլեկտրոնային հսկողություն իրականացնելու առավելագույն ժամկետը չի կարող գերազանցել անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումներով սահմանված ժամկետը:

19. Էլեկտրոնային հսկողության իրականացման ժամանակ օգտագործվում են հետևյալ սարքերը՝ ընտանիքում բռնություն գործադրած անձի էլեկտրոնային հսկողության միջոց (թևնոց), ընտանիքում բռնության ենթարկված անձի էլեկտրոնային հսկողության միջոց (թևնոց կամ համապատասխան տեխնիկական սարք), ծրագրային ապահովում, ինչպես նաև դրանց ծրագրային ապահովման համար նախատեսված տեխնիկական միջոցներ:

20. Էլեկտրոնային հսկողության միջոցն ամրացվում է ընտանիքում բռնություն գործադրած անձի ձեռքին։ Էլեկտրոնային հսկողության միջոցն ամրացվում է ընտանիքում բռնության ենթարկված անձի ձեռքին կամ պահվում է վերջինիս մոտ։

21. Էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու նպատակով ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձինք հրավիրվում են ոստիկանության տարածքային ստորաբաժանում առանձին-առանձին։ Եթե ընտանիքում բռնություն գործադրած անձը հրաժարվում է ներկայանալ ոստիկանություն, ապա ոստիկանության իրավասու ծառայողն իրավունք ունի ընտանիքում բռնություն գործադրածին հարկադրաբար տեղափոխել ոստիկանության տարածքային ստորաբաժանում՝ էլեկտրոնային հսկողության միջոց կիրառելու համար: Այդ դեպքում ընտանիքում բռնություն գործադրածին և ընտանիքում բռնության ենթարկվածին Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունիսի 14-ի N 818-Ն որոշման պահանջների համաձայն պարզաբանվում է մարդու իրավունքների ու ազատությունների սահմանափակումներից բխող՝ ծանուցման ենթակա իրավունքների ցանկը:

22. Ընտանիքում բռնություն գործադրած անձի գտնվելու վայրն անհայտ լինելու դեպքում ոստիկանության կողմից ձեռնարկվում են որոնողական աշխատանքներ՝ վերջինիս հայտնաբերելու ուղղությամբ:

23. Էլեկտրոնային հսկողության միջոցների դիտավորությամբ վնասումը կամ ոչնչացումն ընտանիքում բռնություն գործադրածի և ընտանիքում բռնության ենթարկվածի նկատմամբ հանգեցնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:

24. Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը լքելու անհրաժեշտության դեպքում ընտանիքում բռնություն գործադրածը կամ ընտանիքում բռնության ենթարկվածը պետք է Հայաստանի Հանրապետությունից մեկնելուց առնվազն 3 օր առաջ տեղեկացնի ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու մասին։ Վերջիններիս կողմից համապատասխան հիմքերի և փաստաթղթերի ներկայացման դեպքում մեկնելուց 24 ժամ առաջ էլեկտրոնային հսկողության սարքը հանձնվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում և էլեկտրոնային հսկողության իրականացումը կասեցվում է՝ մինչև ընտանիքում բռնություն գործադրած կամ բռնության ենթարկված անձանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն, որի վերաբերյալ ընտանիքում բռնություն գործադրած կամ բռնության ենթարկված անձինք անմիջապես տեղեկացնում են ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը։ Էլեկտրոնային հսկողության ընթացքում Հայաստանի Հանրապետությունից բացակայելու ժամանակը չի հաշվարկվում էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման ժամանակահատվածում։

25. Էլեկտրոնային հսկողության սարքը ոստիկանության տարածքային ստորաբաժանում հանձնելուց հետո՝ մինչև բռնություն գործադրած կամ բռնության ենթարկված անձանց կողմից Հայաստանի Հանրապետություն վերադառնալու մասին ոստիկանության տարածքային ստորաբաժանմանը տեղեկացնելը, Հայաստանի Հանրապետությունում գտնվող բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց նկատմամբ հսկողությունն իրականացվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված կարգով։

26. Ընտանիքում բռնություն գործադրածի կողմից էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման խախտման դեպքերն ինքնաշխատ կերպով հատուկ ազդանշանի միջոցով արտացոլվում են ոստիկանության օպերատիվ կառավարման ավտոմատացված տեղեկատվական համակարգում։

27. Ընտանիքում բռնություն գործադրածի կողմից էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման պայմանների խախտման դեպքում օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատակիցները դրա մասին անհապաղ տեղեկացնում են պարեկային ծառայությանը և ոստիկանության մոտակա տարածքային ստորաբաժանմանը։

28․ Էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառման պայմանների խախտման մասին ոստիկանության իրավասու ծառայողի կողմից կազմվում է արձանագրություն (Ձև 3):

29. Էլեկտրոնային հսկողության իրականացման ընթացքում ընտանիքում բռնություն գործադրածի դիտավորյալ ներթափանցումն էլեկտրոնային հսկողության իրականացման կարգով սահմանված տագնապի գոտի կամ նախազգուշացման (բուֆերային) գոտի կամ իրավասու անձի՝ տագնապի գոտին կամ նախազգուշացման (բուֆերային) գոտին լքելու պահանջը չկատարելը կամ էլեկտրոնային հսկողությունից խուսափելը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված պատասխանատվության:

30. Էլեկտրոնային հսկողությունը ժամկետից շուտ կարող է վերացվել հետևյալ դեպքերում՝

1) ընտանիքում բռնություն գործադրած անձի ծանր հիվանդության կամ այնպիսի մարմնական վնասվածք ստանալու պատճառով, որը կբացառի ընտանիքում բռնություն գործադրածի կողմից բռնության կրկնության վտանգը.

2) ընտանիքում բռնություն գործադրած կամ ընտանիքում բռնության ենթարկված անձանց նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված պատժի նշանակումը.

3) եթե ընտանիքում բռնության ենթարկվածը դիմում է էլեկտրոնային հսկողության իրականացումը չեղարկելու խնդրանքով.

4) ընտանիքում բռնություն գործադրածի կամ ընտանիքում բռնության ենթարկվածի մահվան դեպքում։

31. Ոստիկանության իրավասու ծառայողն ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանցից էլեկտրոնային հսկողության սարքը հեռացնելու համար նրանց հրավիրում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում առանձին-առանձին: Էլեկտրոնային հսկողության դադարեցման վերաբերյալ կազմվում է արձանագրություն (Ձև 4), որն ստորագրում են ոստիկանության իրավասու ծառայողը, ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձինք:

32. Էլեկտրոնային հսկողության սարքերը հաշվառվում և պահվում են ոստիկանության ստորաբաժանման հերթապահ մասում: Ոստիկանության իրավասու ստորաբաժանման ծառայողին էլեկտրոնային հսկողության սարք հատկացնելիս և հետագայում դրա վերադարձի դեպքում կազմվում է համապատասխան արձանագրություն, որն ստորագրում են ոստիկանության իրավասու ստորաբաժանման ծառայողը և հերթապահ մասի ծառայողը:

33. Էլեկտրոնային հսկողության միջոցների ֆինանսավորումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված ֆինանսավորման այլ աղբյուրների հաշվին:

 

Ձև N 1

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

______ ____________ 20   թ. ժամը` ________ ________ քաղաք (համայնք) ___________

Ես`

____________________________________________________________________________

(ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

Կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ

_____________________________________________________________________ հիմքով

(անհետաձգելի միջամտության որոշման օր, ամիս, տարի )

 

կիրառվել է (առաջարկվել է կիրառել) էլեկտրոնային հսկողության միջոց։

 

Ընտանիքում բռնության ենթարկված անձ

 ____________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և բնակության հասցեն)

____________________________________________________________________________

(համաձայն եմ, համաձայն չեմ)

 

Տեղադրված էլեկտրոնային հսկողության միջոցի մոդելը _____________________________

(նշել մոդելը և հերթական համարը)

 

Հսկողության ժամկետը ______ _____________ 20   թ.-ից _______ ______________ 20  թ.

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

(լրացուցիչ նշումների տեղ)

 

Ինձ պարզաբանվել են իմ իրավունքները և պարտականությունները՝ էլեկտրոնային հսկողության կիրառման և դրա հետևանքների վերաբերյալ, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության միջոցի դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը կհանգեցնի ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության։

Ինձ բացատրվել է էլեկտրոնային հսկողության միջոցի շահագործման կարգը, մարտկոցի լիցքավորման պարբերականությունը:

Ես՝ ընտանիքում բռնության ենթարկված _________________________ ս, տեղեկացված եմ էլեկտրոնային հսկողության միջոցի շահագործման կարգին, որ եթե որևէ կերպ վնասեմ կամ ոչնչացնեմ ինձ տրված էլեկտրոնային հսկողության միջոցը և ինքնակամ չհատուցեմ վնաս պատճառելու հետևանքով առաջացած ծախսերը, ապա հատուցումը կիրականացվի օրենքով սահմանված կարգով:

 

Ընտանիքում բռնության ենթարկված ______________________ ______ _________ 20   թ.

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրությունը կազմեց ______________________________ ______ _________ 20   թ.

(ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 2

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

______ ____________ 20   թ. ժամը` ________ ________ քաղաք (համայնք) ___________

 

Ես`

____________________________________________________________________________

(ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

Կազմեցի սույն արձանագրությունն այն մասին, որ

_____________________________________________________________________ հիմքով

(պաշտպանական որոշման կամ անհետաձգելի միջամտության որոշման օր, ամիս, տարի )

 

կիրառվել է էլեկտրոնային հսկողության միջոց։

 

Ընտանիքում բռնություն գործադրած անձ

____________________________________________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը, ծննդյան տարեթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները և բնակության հասցեն)

____________________________________________________________________________

 

Տեղադրված էլեկտրոնային հսկողության միջոցի մոդելը ____________________________

(նշել մոդելը և հերթական համարը)

 

Հսկողության ժամկետը ______ _____________ 20   թ.-ից _______ _____________ 20  թ.

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

(լրացուցիչ նշումների տեղ)

 

Ինձ պարզաբանվել է, որ իմ նկատմամբ կիրառված

___________________________________________________________________________

(պաշտպանական որոշման կամ անհետաձգելի միջամտության որոշման)

 

սահմանափակումները խախտելը կհանգեցնի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 508-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության միջոցի դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը կհանգեցնի ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածով նախատեսված քրեական պատասխանատվության։

Ինձ պարզաբանվել են իմ իրավունքները և պարտականությունները՝ էլեկտրոնային հսկողության կիրառման և դրա հետևանքների վերաբերյալ:

Տեղեկացվել եմ նաև, որ նախազգուշացման (բուֆերային) գոտի է համարվում տագնապի գոտու սահմանից ____________________ մետր հեռավորությունը։

Ինձ բացատրվել է էլեկտրոնային հսկողության միջոցի շահագործման կարգը, մարտկոցի լիցքավորման պարբերականությունը:

Ես՝ ընտանիքում բռնություն գործադրած ____________________________________ ս, տեղեկացված եմ էլեկտրոնային հսկողության միջոցի շահագործման կարգին, որ եթե որևէ կերպ վնասեմ կամ ոչնչացնեմ ինձ տրված էլեկտրոնային հսկողության միջոցը և ինքնակամ չհատուցեմ վնաս պատճառելու հետևանքով առաջացած ծախսերը, ապա հատուցումը կիրականացվի օրենքով սահմանված կարգով:

 

Ընտանիքում բռնության ենթարկված ______________________ ______ __________ 20   թ.

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրությունը կազմեց ________________________ ______ ______________ 20   թ.

(ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

 

Ձև N 3

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԽԱԽՏՄԱՆ ՄԱՍԻՆ

 

______ ____________ 20   թ. ժամը` ________ ________ քաղաք (համայնք) ___________

 

Ես`

____________________________________________________________________________

(ոստիկանության ծառայողի պաշտոնը, կոչումը, անունը, ազգանունը)

 

կազմեցի սույն արձանագրությունն առ այն, որ

ընտանիքում բռնություն գործադրած ___________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

_______ __________ 20   թ., ժամը`_____ __________________ խախտել է ___________ 

(խախտման բնույթը, վայրը ժամկետը)

 

Ընտանիքում բռնության ենթարկված ______________________ ______ _________ 20   թ.

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրությունը կազմեց ________________________ ______ _______________ 20   թ.

(ոստիկանության ծառայողի անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ձև N 4

 

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ընտանիքում բռնություն գործադրած ______________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)

 

Հասցեն ________________________________________________________________________

 

Ընտանիքում բռնության ենթարկված անձ __________________________________________

(անունը, հայրանունը,ազգանունը)

 

Հասցեն ________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

_______________________________________________________________________________

(լրացուցիչ նշումների տեղ)

 

Էլեկտրոնային հսկողության միջոցի կիրառումը դադարեցնել՝ անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումներով սահմանված ժամկետի ավարտման կամ ժամկետից շուտ վերացվելու կապակցությամբ:

 

Հսկողության ժամկետը _______ ______________ 20  թ.-ից ______ ______________ 20  թ.

 

Արձանագրությունը կազմեց _____________________________ _______ _________ 20   թ.

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Արձանագրությունն ստացավ _____________________________ _______ _________ 20   թ.

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

17.11.2023

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 նոյեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան