Գլխավոր տեղեկություն
Номер
թիվ 38
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (30.04.2023-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Միասնական կայք 2023.10.02-2023.10.15 Պաշտոնական հրապարակման օրը 11.10.2023
Принят
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիա
Дата принятия
28.03.2023
Подписан
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ
Дата подписания
28.03.2023
Дата вступления в силу
30.04.2023

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ԿՈԼԵԳԻԱ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 մարտի 2023 թվականի

թիվ 38

քաղ. Մոսկվա

 

ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՄԱԿՐՈՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԻ ՔԱՆԱԿԱԿԱՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԳԵՐԱԶԱՆՑԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԿԱՅՈՒՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՆՁՆԱՐԱՐԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԵՎ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 3-րդ կետի 5-րդ ենթակետին, 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությանը համապատասխան՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշեց.

1. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի հունվարի 23-ի թիվ 9 որոշմամբ հաստատված՝ Տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման և ընդունման կարգում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում դրա պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ՝

Մ. Մյասնիկովիչ

 

ՀԱՎԵԼՎԱԾ

Եվրասիական տնտեսական

հանձնաժողովի կոլեգիայի

2023 թվականի մարտի 28-ի

թիվ 38 որոշման

 

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

Տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից գերազանցելու դեպքում տնտեսական իրավիճակի կայունացմանն ուղղված հանձնարարականների և համատեղ միջոցների մշակման և ընդունման կարգում կատարվող

 

1. 1-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն կարգը մշակվել է «Համաձայնեցված մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնելու մասին» արձանագրության («Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի թիվ 14 հավելված) 3-րդ կետի 5-րդ ենթակետին, 2-րդ ենթակետի չորրորդ պարբերությանը և 4-րդ կետի 3-րդ ենթակետի երկրորդ պարբերությանը համապատասխան և սահմանում է այն գործողությունների հերթականությունը, որոնք իրականացվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) և Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների այն մարմինների կողմից, որոնք պետական քաղաքականության ձևավորման և իրավական կարգավորման մասով իրականացնում են գործառույթներ տնտեսության, ֆինանսների բնագավառում, այդ թվում՝ ազգային (կենտրոնական) բանկերը (այսուհետ համապատասխանաբար՝ Միություն, անդամ պետություններ, լիազորված մարմիններ), 2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին 63-րդ հոդվածով սահմանված տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքները (այսուհետ՝ մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքներ) անդամ պետությունների կողմից գերազանցվելու դեպքում, որոնք ուղղված են մշակելու և ընդունելու՝

ա) Հանձնաժողովի հանձնարարականներ, որոնք պարունակում են տնտեսական իրավիճակի կայունացմանն ու մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների վերականգնմանն ուղղված անհրաժեշտ գործողությունների մասով առաջարկություններ (այսուհետ՝ հանձնարարականներ).

բ) երկու կամ ավելի անդամ պետությունների՝ խորհրդատվական բնույթի համատեղ միջոցներ՝ ուղղված տնտեսական իրավիճակի կայունացմանը և մակրոտնտեսական ցուցանիշների քանակական արժեքների վերականգնմանը (այսուհետ՝ համատեղ միջոցներ)։»։

2. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 61 կետ.

«61 Անդամ պետության կողմից միևնույն մակրոտնտեսական ցուցանիշի քանակական արժեքների գերազանցումը շարունակվելու դեպքում հանձնարարականները մշակվում են ոչ հաճախ, քան 2 տարին 1 անգամ։»:

3. 7-րդ կետի առաջին և երրորդ պարբերություններում «իրար հաջորդող 3 տարիների» բառերը փոխարինել «իրար հաջորդող 4 տարիների»։

4. 10-րդ կետում «համատեղ միջոցառումների նախագիծ» բառերը փոխարինել «համատեղ միջոցառումների մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտի նախագիծ» բառերով, «համատեղ միջոցառումների նախագծի» բառերը փոխարինել «տվյալ նախագծի» բառերով։

5. 11-րդ կետում «համատեղ միջոցառումների նախագիծ» բառերը փոխարինել «համատեղ միջոցառումների մասին Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ակտի նախագիծ» բառերով։

6. 12-րդ կետում «3 տարին 1 անգամ» բառերը փոխարինել «4 տարին 1 անգամ» բառերով։

7. Լրացնել հետևյալ բովանդակությամբ 121 կետ.

«121. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ համատեղ միջոցառումների մասին ակտն ընդունելուց հետո Հանձնաժողովն անդամ պետությունների լիազոր մարմինների պաշտոնական կայքերում տեղադրված նորմատիվ իրավական ակտերի և տեղեկատվական նյութերի վերլուծության հիման վրա անցկացնում է անդամ պետությունների կողմից համատեղ միջոցառումների իրականացման մոնիթորինգ և համապատասխան տեղեկատվությունն ուղարկում անդամ պետություններին։»։

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 11 հոկտեմբերի 2023 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան