ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
31 օգոստոսի 2023 թվականի N 1489-Ա
«ԲԵՐՔԼԻ ՔԵՓԻԹԼ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ «ԱՐՏԱՔՍԱՏԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը և «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հավանության տալ «Բերքլի Քեփիթլ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված՝ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի տարածքում իրականացվելիք ներդրումային ծրագրին (այսուհետ՝ ծրագիր)՝ համաձայն N 1 հավելվածի։
2. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող 228.538778 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասերը շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, ուղղակի վաճառքի միջոցով «Արտաքսատա» փակ բաժնետիրական ընկերությանն (այսուհետ՝ ընկերություն) օտարելուն՝ համաձայն NN 2, 3, 4 և 6 հավելվածների։
3. Սահմանել, որ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերը կարող են օգտագործվել բացառապես որպես գոլֆի ակումբ և ակադեմիա, ինչպես նաև կից հանգստի և բնակելի գոտիներ՝ իրենց ենթակառուցվածքներով կառուցելու նպատակով:
4. Հաստատել ծրագրի շրջանակներում սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերի ուղղակի վաճառքի ձևով օտարման գործարքի հիմնական պայմանները՝ համաձայն N 5 հավելվածի։
5. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Վեդի համայնքի Փոքր Վեդի բնակավայրի հողատարածքների ցանկը, որոնք տրամադրվելու են ուղղակի վաճառքի ձևով՝ ծրագրի իրականացման նպատակով՝ համաձայն N 6 հավելվածի։
6. Առաջարկել Վեդի համայնքի ղեկավարին՝ սույն որոշման 2-րդ կետում նշված հողամասերն ընկերության կողմից՝ համաձայն N 5 հավելվածի 2 տարվա ընթացքում նպատակային նշանակությամբ չօգտագործվելու դեպքում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն սույն որոշումն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ՝ լուծելով ներդրողների հետ կնքված պայմանագիրը։
7. Սահմանել, որ սույն որոշման NN 1 և 5 հավելվածներով սահմանված ծրագրի իրականացման ժամկետի ավարտից հետո, եթե ծրագիրը չի իրականացվել ամբողջ ծավալով, ապա ընկերությունն այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր տարվա համար ժամկետին հաջորդող յուրաքանչյուր տարվա մեկնարկից 60 օրվա ընթացքում պետական բյուջե վճարում է հինգ հարյուր միլիոն դրամ տուգանք, իսկ տուգանքը սահմանված ժամկետում չվճարելու դեպքում պայմանագիրը համայնքի կողմից ենթակա է միակողմանիորեն լուծման «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի դրույթների համաձայն։
8. Առաջարկել ընկերությանը ծրագրի իրականացման տեղանքում հետևել առկա հնագիտական արժեքների պահպանմանն ուղղված պահանջներին՝ համաձայն N 7 հավելվածի:
9. Սահմանել, որ սույն որոշմամբ նախատեսված համապատասխան պայմանագրերի նոտարական ձևակերպման, հողամասերի նկատմամբ իրավունքի (սեփականության կամ այլ) փոխանցման պետական գրանցման և հողամասերի չափորոշիչների ճշգրտման հետ կապված ծախսերն իրականացվելու են ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Երևան |
04.09.2023 ՀԱՎԱՍՏՎԱԾ Է ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
ՀՀ կառավարության 2023 թվականի |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|