Գլխավոր տեղեկություն
Номер
N 269-Ա
Տիպ
Որոշում
Тип
Исходный акт (15.04.2022-по сей день)
Статус
Գործում է
Первоисточник
Հրապարակվել է միասնական կայքում
Принят
ՀՀ փոխվարչապետ
Дата принятия
14.04.2022
Подписан
ՀՀ փոխվարչապետ
Дата подписания
14.04.2022
Дата вступления в силу
15.04.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

N 269-Ա

 

«ԿԱԼԻՖՈՐՆԻԱՅԻ ՀԱՅ ԱՏԱՄՆԱԲՈՒՅԺՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԺՊՏՈՒՆ ԱՏԱՄՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝

1. Բարեգործական որակել «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղի կողմից իրականացվող` 35,000,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Ժպտուն ատամներ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» հայկական մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

    

Երևան

             

 

14.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

          

 

Հավելված

ՀՀ փոխվարչապետի

N 269-Ա որոշման

 

ԾՐԱԳԻՐ

«ԺՊՏՈՒՆ ԱՏԱՄՆԵՐ»

 

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է մասնագիտացված շրջող ատամնաբուժական ծառայությունների անհատույց մատուցում դպրոցահասակ երեխաներին (7-15 տարեկան), Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում։ Սեպտեմբերից մինչև մայիս ավտոբուսը շրջում է Երևանի դպրոցներով, իսկ ամռան

ամիսներին՝ Հանրապետության տարածքով:

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ակնկալվում է օգտվել ՀՀ հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից

3.

Բարեգործը

1. «Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության» ոչ առևտրային կազմակերպություն (հասցեն՝ Գլենդել, Կալիֆոռնիա 91209-2074, ԱՄՆ):

2. «ՓԱՐՈՍ» հիմնադրամ 9/8 (հասցեն՝ Պարկեր փողոց Ա-14 Բերքլի, Կալիֆոռնիա 94710 ԱՄՆ):

4.

Ծրագիրը կատարողը

«Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության հայկական մասնաճյուղ», ՀՀ ք․ Երևան, Եզնիկ Կողբացի 67, ՀՎՀՀ` 02553123

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Հայաստանի Հանրապետության ողջ տարածք:

Ծրագիրն առնչվում է առողջապահական բնագավառին

6.

Ծրագրի բյուջեն

35,000,000 դրամ

7.

Բարեգործություն

ստացողը

Ծրագրում ընդգրկված են Հայաստանի Հանրապետության դպրոցահասակ երեխաները (7-15 տարեկան)

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

16 ապրիլի 2022 16 ապրիլի 2025

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

1. Ատամնաբուժական սարքավորումների, գործիքների, պարագաների և նյութերի ներմուծում՝ 20,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ.:

2. Եվս մեկ ավտոբուսի ներմուծում՝ 8,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ. (ծրագրի ավարտից հետո շահագործվելու է հետագա՝ նմանատիպ ատամնաբուժական ծրագրերի շրջանակներում, բացառապես բարեգործական նպատակներով):

3. Ատամի խնամքի պարագաների ներմուծում` 5,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ.:

4. Կազմակերպական այլ չնախատեսված ծախսեր` 2,000,000 դրամ, 16 ապրիլի 2022 թ. 16 ապրիլի 2025 թ.:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

1. Ատամնաբուժական սարքավորումների, գործիքների և պարագաների ձեռք բերում՝ 20,000,000 դրամ.

2. ատամի խնամքի պարագաների (ատամի խոզանակ, մածուկ և ատամի թելեր) ներմուծում՝ 5,000,000 դրամ.

3. ավտոբուսի ներմուծում` 8,000,000 դրամ.

4. չնախատեսված ծախսեր՝ 2,000,000 դրամ:

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

Կազմակերպական ծախսեր՝ 2,000,000 դրամ

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Ծրագրի իրականացման ընթացքում կազմակերպությունը համագործակցում է ՀՀ առողջապահության, ՀՀ գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, ինչպես նաև մարզպետարանների և համայնքային ծառայությունների հետ

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների

նկարագրությունը

«Կալիֆորնիայի հայ ատամնաբույժների ընկերության», «ՓԱՐՈՍ» հիմնադրամի հոգեբարձուների խորհուրդներին պարբերաբար ներկայացվելու է հաշվետվություն, ինչպես նաև ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66-ն որոշմամբ հաստատված` բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Հ. Մաթևոսյան

      

Երևան

        

 

14.04.2022

ՀԱՎԱՍՏՎԱԾ Է

ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ

ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան