ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
16 դեկտեմբեր 2022 թ. |
N 105-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 7-Ի N 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով`
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի փետրվարի 7-ի «Արյունը կամ դրա բաղադրամասերը վերցնելուց առաջ արյան դոնորի առողջության պահպանման նպատակով վերջինիս կողմից անվճար բժշկական հետազոտություն անցնելու կարգը և դոնորության համար հակացուցումների ցանկը հաստատելու մասին» թիվ 06-Ն հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետով հաստատված Հավելված 2-ի (Դոնորության համար հակացուցումների ցանկ)`
1) 1-ին կետի 14-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.
2) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 15-րդ ենթակետով.
15) |
Վերջին 6 ամսվա ընթացքում սեռական հարաբերություններ ունենալը ոչ մշտական զուգընկերոջ հետ |
6 ամիս |
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Ա. Ավանեսյան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|