ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
Ընդունված է 2020 թվականի մարտի 4-ին
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Սոցիալական աջակցության մասին» 2014 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-231-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետի «և տարածքային կառավարման պետական մարմնի տարածքային ստորաբաժանումներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանում» բառերը փոխարինել «ստորաբաժանումներ» բառով:
Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասից հանել «և տեղական ինքնակառավարման մարմինը», «և տեղական ինքնակառավարման մարմինների իրավական ակտերով» և «կամ համայնքային ծառայության» բառերը, իսկ «են» բառը փոխարինել «է» բառով:
Հոդված 3. Օրենքի ամբողջ տեքստից հանել «լիազորած պետական մարմնում չընդգրկված և կառավարման ոլորտից դուրս գործող» բառերը:
Հոդված 4. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4) ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի տարածքային մարմինների միջոցով կազմակերպում է ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրումը և համալիր կենտրոններում մեկ պատուհանի սկզբունքով դիմումների ընդունումը, հաշվառումը և միասնական փաստաթղթաշրջանառությունը.»:
Հոդված 5. Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 13-րդ, 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 24-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և 43-րդ հոդվածի 2-րդ մասն ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 6. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասից հանել «կամ համայնքային» բառերը:
Հոդված 7. |
Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ |
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից վեց ամիս հետո:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական իրավական ակտերը համապատասխանեցվում են սույն օրենքի պահանջներին սույն օրենքն ընդունվելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում:
Հանրապետության նախագահ |
Ա. Սարգսյան |
2020 թ. մարտի 18 Երևան ՀՕ-97-Ն |