«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
13 ապրիլի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10506109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
5 ապրիլի 2006 թ. |
N 102-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 291-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70 հոդվածի 3-րդ մասով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության համակարգի պետական ոչ առևտրային կազմակերպությունների և 100 տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող ընկերությունների գործադիր մարմինների թափուր պաշտոնների համար մրցույթի և այդ պաշտոնները զբաղեցնողների համար ատեստավորում անցկացնող մրցութային և ատեստավորման հանձնաժողովների ձևավորման կարգը և ատեստավորման ու մրցույթի անցկացման ընթացակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2005 թվականի սեպտեմբերի 29-ի N 291-Ն հրամանի N 1 և N 2 հավելվածների 4-րդ կետերում.
«(այսուհետ՝ Նախապատրաստական խումբ)» բառերից հետո լրացնել «Նախապատրաստական խումբը փաստաթղթերի ընդունման ժամանակ յուրաքանչյուր մասնակցի տրամադրում է հարցաշարերն իրենց պատասխաններով:»:
Նախարար` |
Վ. Այվազյան |