«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
12 սեպտեմբերի 2006 թ.
Պետական գրանցման թիվ 10206283
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
30 օգոստոսի 2006 թ. |
թիվ 167-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35.1. հոդվածի 6-րդ մասով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
1. Սահմանել հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը (հավելված N 1) կցվում է:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:
Դ. Հարությունյան |
Հավելված N 1 |
Կ Ա Ր Գ
ՀԱՐԿԱԴԻՐ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից անցկացվող հարկադիր էլեկտրոնային աճուրդի հրապարակային ծանուցման և մասնակիցների գրանցման կարգը:
2. Հարկադիր էլեկտրոնային աճուրդի մասին հրապարակային ծանուցումը հրապարակվում է հարկադիր կատարման ծառայության էլեկտրոնային կայքում (այսուհետ՝ Կայք), որը պետք է պարունակի «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածով նախատեսված տեղեկությունները:
3. Հարկադիր էլեկտրոնային աճուրդին մասնակցելու համար մասնակիցը լոտի մեկնարկային գնի 5 %-ի չափով նախավճար է սառեցնում էլեկտրոնային պլաստիկ քարտի միջոցով, կամ վճարում Ծառայության ստորաբաժանման դրամարկղ, կամ փոխանցում դեպոզիտ հաշվին:
4. Մասնակցի գրանցումը իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ Կայքում նշված կարգով ներմուծելով էլեկտրոնային պլաստիկ քարտի կամ աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):
5. Ծառայության դրամարկղ կամ դեպոզիտ հաշվին նախավճար վճարած մասնակցին Ծառայության կողմից տրվում է աճուրդի մասնակցի քարտ, որում նշվում են քարտի տրման օրը, Ծառայության ինտերնետային Կայքի հասցեն, մասնակցի անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, աճուրդի մասնակցի քարտի տվյալները (ծածկանունը և ծածկագիրը):