114.0097.28.06.99
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ր Ա Մ Ա Ն
28.06.1999 թ. |
N 97-Հ |
«ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ) ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության 1998 թ. հոկտեմբերի 29-ի «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» թիվ 669 որոշմամբ հաստատված Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգ»-ի 5-րդ կետով նախատեսված պետական գույքի մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի գործունեությունը կանոնակարգելու նպատակով`
Հրամայում եմ.
Հաստատել «Պետական գույքի մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման նախարարության կողմից ստեղծված մրցութային հանձնաժողովի գործունեության կանոնակարգ»-ը:
Նախարար` |
Պ. Ղալթախչյան |
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
Պետական գույքի մրցույթով
(այդ թվում` միջազգային մրցույթով)
մասնավորեցման ժամանակ ՀՀ սեփականաշնորհման
նախարարության կողմից ստեղծված մրցութային
հանձնաժողովի գործունեության
Հաստատված է |
Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄՐՑՈՒՅԹՈՎ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿ ՀՀ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Ընդհանուր դրույթներ
1.1. Մրցութային հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) ստեղծվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարի հրամանով, եթե մրցույթով մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշմամբ հանձնաժողովի կազմը սահմանված չէ:
1.2. Հանձնաժողովի կազմը սահմանվում է առնվազն 5 անձից: Հանձնաժողովի կազմում կարող են ընդգրկվել նաև մասնավորեցվող օբյեկտի պետական բաժնեմասը տնօրինող պետական կառավարման մարմնի (մարմինների) և պետական կառավարման տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչ(ներ):
1.3. Հանձնաժողովն իր աշխատանքներում ղեկավարվում է «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքով, մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշումներով, «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին») ՀՀ կառավարության 1998 թ.-ի հոկտեմբերի 29-ի թիվ 669 որոշմամբ հաստատված «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգ»-ով և սույն կանոնակարգով:
2. Մրցութային առաջարկների ընդունում
2.1. Մրցութային առաջարկը, որը ներառում է ՀՀ կառավարության «Մրցույթով (այդ թվում` միջազգային մրցույթով) պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» որոշման 11-րդ կետով սահմանված փաստաթղթերը (այդ թվում հայտ` ձև 1), փակ ծրարով ներկայացվում է ՀՀ սեփականաշնորհման նախարարության ընդհանուր բաժին` մինչև մրցույթի մասին հրապարակված տեղեկատվության մեջ նշված ժամկետի ավարտը:
2.2. Մրցութային առաջարկների ընդունման համար սահմանված վերջին ժամկետից հետո ներկայացվող առաջարկները չեն ընդունվում:
2.3. Մրցութային առաջարկները կարող են ընդունվել նաև ֆաքսիմիլային կապով: Ստացված փաստաթղթերը ՀՀ սեփականաշնորհման նախարարության ընդհանուր բաժնում դրվում են ծրարի մեջ և փակվում:
2.4. Ներկայացված ծրարները ընդհանուր բաժնի կողմից կնքվում և մուտքագրվում են:
2.5. Ծրարը պետք է հասցեագրված լինի մրցութային հանձնաժողովին` նշելով մասնավորեցվող օբյեկտի անվանումը:
2.6. Մրցութային առաջարկները ներկայացվում են հայերեն լեզվով, իսկ օտար լեզուներով գրված փաստաթղթերը կարող են ուղեկցվել թարգմանություններով: Թարգմանությունների բացակայության դեպքում փաստաթղթերը կթարգմանվեն հանձնաժողովի կողմից:
2.7. Մրցույթին ներկայացվող փաստաթղթերը ներկայացվում են տպագիր կամ պարզ ընթեռնելի ձեռագրով:
2.8. Մրցութային պայմանների համար մրցույթի մասնակիցների ներկայացրած առաջարկությունները պետք է արտահայտված լինեն թվային ցուցանիշներով և փոքր չլինեն ՀՀ կառավարության կողմից սահմանված նվազագույն արժեքներից, եթե դրանք սահմանված են:
2.9. Մինչև մրցույթի անցկացման համար սահմանված ժամկետը դիմողները կարող են գրավոր դիմում ներկայացնել հանձնաժողովին մրցույթին չմասնակցելու համար: Սահմանված ժամկետից ուշ ներկայացրած դիմումները չեն դիտարկվում հանձնաժողովի կողմից:
2.10. Մրցույթի կանխավճարի գումարը ընդգրկվում է օբյեկտի գնի և մրցույթում չհաղթելու կամ մինչև մրցույթի անցկացման ժամկետը մրցույթին մասնակցելուց հրաժարվելու դեպքում ետ է վերադարձվում:
3. Մրցութային հանձնաժողովի աշխատանքի կազմակերպում
3.1. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված լինելու դեպքում հանձնաժողովը կարող է իրականացնել մասնակիցների նախնական որակավորում, որում հաշվի են առնվում տվյալ բնագավառում համապատասխան փորձի առկայությունը, համապատասխան արտադրական, շինարարական հզորությունների, նյութատեխնիկական միջոցների, մասնագիտացված կադրերի առկայությունը, ֆինանսական վիճակը և երկարաժամկետ ֆինանսատնտեսական ծրագրի առկայությունը:
3.2. ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված ժամկետում, կամ մրցույթից առնվազն 30 օր առաջ հանձնաժողովն ապահովում է մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով մրցույթի մասին տեղեկատվության հրապարակումը:
3.3. Մասնավորեցման մասին ՀՀ կառավարության որոշմամբ մրցութային պայմանների նվազագույն արժեքներ և մրցութային պայմանների գնահատման կշռային գործակիցներ սահմանված լինելու դեպքում դրանք հրապարակվում են մրցույթի մասին տեղեկատվության մեջ:
3.4. Մրցույթին մասնակցելու կանխավճարի չափը սահմանվում է ընկերության կանոնադրական հիմնադրամի, կամ մասնավորեցվող գույքի գնահատված արժեքի 5 (հինգ) տոկոսի չափով, եթե հանձնաժողովն այլ բան չի նախատեսել: Մրցույթի կանխավճարի չափը հրապարակվում է մրցույթի մասին տեղեկատվության մեջ:
3.5. Ծրարները հանձնաժողովի կողմից բացվում են մրցույթի անցկացման համար սահմանված ժամկետին հրավիրված նիստում:
3.6. Մրցույթին առաջարկներ ներկայացրած մասնակիցներին և (կամ) նրանց լիազոր ներկայացուցիչներին, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչներին և միջազգային կազմակերպություններին ներկայացնող պաշտոնական դիտորդներին հնարավորություն է տրվում ներկա լինել ծրարների բացմանը և մրցույթի արդյունքների հայտարարմանը` հանձնաժողովի թույլտվությամբ: Առաջարկությունների քննարկմանը, որոշման կայացմանը բացի հանձնաժողովի անդամներից այլ անձինք չեն մասնակցում:
3.7. Ծրարները կարող են զննվել հանձնաժողովի անդամների, մրցույթի մասնակցի, կամ նրա լիազոր ներկայացուցչի կողմից` ծրարի ամբողջականությունը ստուգելու նպատակով, եթե մրցույթի մասնակցի կողմից եղել է առարկություն: Առարկություններ չլինելու դեպքում ծրարը բացվում է և ստուգվում է անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը:
3.8. Ծրարում առկա անհրաժեշտ փաստաթղթերի համապատասխանության դեպքում մրցութային առաջարկ ներկայացրած սուբյեկտը ձեռք է բերում մրցույթի մասնակցի կարգավիճակ, իսկ անհրաժեշտ փաստաթղթերի ոչ լրիվ լինելու դեպքում մրցույթի մասնակցի կարգավիճակ չի տրվում և մրցութային առաջարկը հանվում է հետագա քննարկումից` համապատասխան նշում կատարելով արձանագրության մեջ:
3.9. Հանձնաժողովի անդամներն առաջարկությունների հստակեցման նպատակով իրավունք ունեն դիմել մրցույթի մասնակիցներին` իրենց առաջարկությունների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար:
3.10. Հանձնաժողովը մրցույթի արդյունքների մասին որոշում է կայացնում ոչ ուշ քան մեկամսյա ժամկետում:
3.11. Մրցույթի արդյունքների հաստատված արձանագրության (ձև 3) մեկական օրինակ 10-օրյա ժամկետում տրվում է հաղթողին և ՀՀ սեփականաշնորհման նախարարության պայմանագրերի և վճարումների բաժնին: Մրցույթի մյուս մասնակիցները կարող են ստանալ արձանագրության պատճենները:
4. Մրցութային առաջարկությունների գնահատում
4.1. Եթե ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվել են համապատասխան մրցույթի պայմանների նվազագույն արժեքներ և կշռային գործակիցներ, ապա մրցութային առաջարկների գնահատման համար հանձնաժողովի կողմից հաշվարկվում են մրցույթի հաղթողի որոշման պայմանների վերաբերյալ մասնակիցների կողմից ներկայացված արժեքների և նրանց համապատասխան նվազագույն արժեքների տարբերությունները (շեղումներ): Ընտրվում են այդ շեղումների առավելագույն արժեքներն ըստ մասնակիցների:
4.2. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում են շեղումների և դրանց առավելագույն արժեքների հարաբերությունները, որպեսզի յուրաքանչյուր պայմանի համար գնահատվի նրա շեղման միավորը նվազագույն արժեքից:
4.3. Ստացված միավորները բազմապատկվում են մրցութային պայմանների համար ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կշռային միջին գործակիցներով:
4.4. Յուրաքանչյուր մասնակցի համար հաշվարկվում է բոլոր պայմանների միավորների հանրագումարը:
4.5. Հանձնաժողովի կողմից մրցույթի հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը ստանում է հաշվարկված հանրագումարի ամենաբարձր միավորը (ձև 2):
4.6. Միայն մեկ առաջարկ լինելու դեպքում հանձնաժողովի կողմից ստուգվում են միայն առաջարկում ներկայացված ցուցանիշների համապատասխան նվազագույն արժեքներից փոքր չլինելը:
4.7. ՀՀ կառավարության որոշմամբ, մրցույթի պայմանների նվազագույն արժեքներ և (կամ) միջին կշռային գործակիցներ սահմանված չլինելու դեպքում հանձնաժողովը մրցույթի հաղթողին որոշում է քվեարկությամբ, եթե հանձնաժողովի կողմից այլ բան չի նախատեսված:
4.8. Քվեարկությամբ որոշումներ ընդունելիս հանձնաժողովի անդամների ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:
Հաստատված է |
Ձև 1
Հ Ա Յ Տ
մրցույթով (միջազգային մրցույթով) մասնավորեցմանը մասնակցելու _________________________________________ (հայտը ներկայացնող կազմակերպության (անձի) _________________________________________ լրիվ անվանումը (անունը), հասցեն, հեռախոս) 1. Ծանոթանալով 199___ թ.-ի _______________ -ին կայանալիք մրցույթում վաճառվող օբյեկտի մասին հրապարակված տեղեկություններին` ցանկանում ենք (եմ) մասնակցել __________________________________________ (օբյեկտի լրիվ անվանումը, հասցեն) __________________________________________ -ի մրցույթին: 2. Մրցույթում հաղթելու դեպքում պարտավորվում ենք (եմ) մրցույթի արձանագրությունը ստանալուց հետո ______ օրվա ընթացքում վճարել առաջարկված գինը և ______ օրվա ընթացքում կնքել մասնավորեցման պայմանագիր: 3. Համաձայն ենք (եմ), որ համապատասխան վճարումները չկատարելու և պայմանագիրը չկնքելու դեպքում մուծված կանխավճարը չվերադարձվի: 4. Անձնագրային տվյալներ ___________________________ 5. Ռեկվիզիտներն են` ____________________________________________ (հաշվի համարը, բանկը) 6. Կից ներկայացվում են ● գրավոր առաջարկ մրցույթի պայմանների վերաբերյալ. ● կանխավճարի մուծումը հաստատող փաստաթղթերի պատճենները. ● գրանցման և հիմնադիր փաստաթղթերի պատճենները (իրավաբանական անձանց համար). ● մրցույթի մասնակցի կողմից տրված լիազորագիր (եթե մրցույթին ներկայանում է լիազորված անձը). ● գործարար ծրագիր հետմասնավորեցման ______ տարվա համար:
Մրցույթի մասնակից (լիազորված ներկայացուցիչ) _________________ (ստորագրություն)
___ ___________ 199 ___ թ. |
Հաստատված է |
Ձև 2
________________________
(մրցույթով մասնավորեցվող օբյեկտի անվանումը)
Ա ղ յ ու ս ա կ
մրցույթի հաղթողի որոշման
N Պայմաններ Նվազագույն Կշռային 1. Մասնակից 2. Մասնակից Առավելագույն առաջարկվող շեղում առաջարկվող շեղում 1. 2. 3. Ընդամենը
գին
M
գործա-կիցներ
K
շեղում
Y
գումար
X
X-M
գումար
X
X-M
Մրցութային հանձնաժողովի նախագահ __________ |
Անդամներ` ________ __________ |
__________ __________ |
Հաստատված է |
Ձև 3
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
____________________________________ -ի
(օբյեկտի անվանումը)
մրցույթով (միջազգային մրցույթով) մասնավորեցման արդյունքների
Մրցույթի անցկացման ամսաթիվը __________________________
Անցկացման վայրը ___________________________________
Մրցութային հանձնաժողով ստեղծելու մասին տվյալներ
_______________________________________________
Մրցութային հանձնաժողովի կազմը.
_______________________________________________
_______________________________________________
Մրցույթին ներկայացված օբյեկտի
անվանումը _____________________________________
հասցեն _______________________________________
Մրցույթի կանխավճարի չափը ____________________________
Ստացվել են ___________ հայտ.
Աղյուսակ 1 |
Տեղեկություններ հայտեր |
Ներկայացված փաստաթղթերի |
1 | |
2 | |
3 |
Արդյունքում մրցույթի մասնակցի կարգավիճակ ստացել են.
Աղյուսակ 2 |
Մասնակիցների |
Առաջարկություններ | ||
1. | 2. | 3. | |
1. | |||
2. | |||
3. |
Հանձնաժողովը հաստատեց մրցույթի հետևյալ արդյունքները.
Աղյուսակ 3 |
Օբյեկտի |
Վաճառքի |
Ներդրումներ |
Սոցիալական |
Այլ |
Մրցույթի |
Մրցույթի հաղթողը նաև պարտավորվում է. ___________________________________________ ___________________________________________ |
Մրցութային հանձնաժողովը որոշեց.
| |
Մրցութային հանձնաժողովի նախագահ
անդամներ`
Մրցույթի հաղթող`
Լրացվել է ___ __________ թ. |
__________________________ __________________________ |
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅաՆ ԿՈՂՄԻՑ
12 հուլիսի 1999 թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 114990115