ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
21 հունիսի 2007 թ. |
N 80-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«Արմենիա «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անմաքս առեվտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիա տրամադրելու մասին
Առաջնորդվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 8 հոդվածի 2-րդ կետով, 43 հոդվածի 2-րդ կետի 11-րդ բաժնի 2-րդ ենթակետով, ՀՀ մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածի 1 և 3 կետերով, Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի և «Երևան» ազատ տնտեսական գոտու տարածքներում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով զբաղվելու մասին» ՀՀ օրենքով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
«Արմենիա» «Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին տրամադրել անմաքս առևտրի խանութում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության լիցենզիա՝ «Զվարթնոց» օդանավակայանի մեկնման նոր սրահում՝ 662 մ2:
Նախագահ, Մ/Ծ գեներալ-մայոր` |
Ա. Ավետիսյան |