ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
10 հոկտեմբերի 2005 թվականի N 923-Ա
ք. Երևան
Հ Ր Ա Մ Ա Ն
«Նարօգս» Ակ-ի լիցենզիայի գործունեությունը կասեցնելու մասին
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 9-րդ կետը.
Հրամայում եմ`
1. Կասեցնել «Նարօգս» Ակ-ի 2003 թվականի նոյեմբերի 26-ին տրված դեղատնային գործունեության (դեղատնային կրպակ) թիվ Կ-XX-000341 լիցենզիայի գործունեությունը մինչև 2006 թվականի հոկտեմբերի 1-ը:
2. ՀՀ ԱՆ լիցենզավորման բաժնի գլխավոր մասնագետ Մ. Կարապետյանին.
2.1. Ապահովել լիցենզիայի կասեցման մասին տեղեկությունների գրանցումը համապատասխան գրանցամատյանում.
2.2. «Նարօգս» Ակ-ի լիցենզիայի բնօրինակը կցել ընկերության անձնական գործին.
2.3. Եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը դիմողին, գերատեսչական նորմատիվ ակտերը հրապարակող մարմին և ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայություն:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Ա. Ղուկասյանին:
Նախարար` |
Ն. Դավիդյան |
